06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հան-չինական հարաբերությունները ընդլայնվում են

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Տյան Չան Չունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին`  նախարարը շնորհակալություն հայտնեց  Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսապանատանը` ՀՀ առողջապահության նախարարության հետ երկարամայա գործակցության համար:

Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը եւ խնդիրները։ Քննարկվեցին Չինաստանի կառավարության մասնակցությամբ արդեն իսկ իրականացված ծրագրերն ու աջակցության հետագա հնարավորությունները:

“Չինաստանի կառավարության աջակցությունը մեր երկրին ակնհայտ կերպով ցույց է տալիս նաեւ երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները: Ես նկատի ունեմ թե՛ կրթական ծրագրերը, թե՛ կոնկրետ նյութատեխնիկական աջակցությունը։  Կցանկանայի կարեւորել հատկապես շտապ օգնության ծառայությունը ավտոմեքենաներով ապահովելու ծրագիրը”,-նշեց Արմեն Մուրադյանը:

Նա ընդգծեց, որ շտապ օգնության կանչերը  եւ  այս ծառայության հանդեպ վստահությունը նկատելիորեն ավելացել են: Արմեն Մուրադյանը նաեւ հավելեց, որ շտապ օգնության ծառայության արդիականացումն ունի առաջնային նշանակություն` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում շեշտադրել է արտահիվանդանոցային բուժօգնության զարգացումը: Հայաստանը հետաքրքրված է նաեւ չինական պրակտիկ բժշկության ոլորտում համագործակցությամբ`  նկատի ունենալով չինական ավանդական բժշկության ձեռքբերումները:

Արմեն Մուրադյանը կարեւորեց նաեւ առողջապահական ոլորտում  օրենսդրական,  պրակտիկ  բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաեւ հանրային առողջապահության հետ կապված փորձի փոխանակումը:

Դեսպան Տյան Չան Չունը, շնորհավորելով Արմեն Մուրադյանին պաշտոնավարման կապակցությամբ, նշեց, որ Հայաստանում ՉԺՀ դեսպանատունը ՀՀ առողջապահության նախարարության հետ աշխատում է արդյունավետ:

“Մեր երկկողմ համագործակցությունն օրինակելի է: Կուզեի եւս մեկ անգամ ընդգծել շտապ օգնությանը մեքենաների տրամադրման ծրագրի մասին, ինչը, կարծում եմ, կարեւոր ներդրում է առողջապահական համակարգի այդ ծառայության զարգացման գործում”:

Նա նաեւ նշեց, որ Չինաստանից Հայաստանին տրամադրվող աջակցությունը տարեցտարի ավելանում է` ընդգրկելով տարբեր ուղղություններ:

Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ նախարարությունն մեծ պատրաստակամությամբ կշարունակի մեր երկրում Չինաստանի դեսպանատան հետ համագործակցությունը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ