08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 25, 2014

Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների եւ քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին եւ ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: “Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, եւ այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարեւոր են: Հեռանկարային առումով բարձր եմ […]

ԱԱ-2014. Անգլիան դուրս մնաց մրցաշարից. Կոստա Ռիկան առաջինն է/վիդեո/

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Անգլիայի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Կոստա Ռիկայի հետ և դուրս մնաց մրցաշարից: Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Կոստա Ռիկան, ով Ուրուգվայի հետ անցավ 1/8 եզրափակիչ: Խմբի մյուս անհաջողակը Իտալիայի հավաքականն է:

Հիմա էլ Կալաշնիկովի արձան

Facebook սոցիալական ցանցում սկսել են քննարկել Գյումրիում լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի տեղադրումը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մասնավորապես գրել է, որ  արձանի տեղադրումը ստրկամտություն է:  ”…Այն, որ Կալաշնիկովը համաշխարհային դեմք է զինագործության ոլորտում, դա փաստ է: Բայց մեզ ինչ: Ինչո՞ւ հենց նրա: Մարդու, որի ”ստեղծագործությունը” բերում է դժբախտություն, սուգ և արհավիրք միլիոնավոր մարդկանց […]

Քոչարյանը ձեռնոց նետեց Սարգսյանին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է. Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը տվել է ամենախիստ ու արմատական հարցազրույցը:Երկրորդ նախագահն այս անգամ չի սահմանափակվել ընդհանուր գնահատականներով կամ դատողոթյուններով՝ իշխանությանը հասցեագրելով քրեական բնույթի մեղադրանքներ: Ընդ որում, սլաքն ակնհայտորեն ուղղվում է Սերժ Սարգսյանի ուղղությամբ: Քոչարյանը՝ մի կողմից սահմանազատվում է իշխանությունից, մյուս կողմից՝ իրեն ասոցացնում է ընդդիմադիր Քառյակի […]

Հարկավոր է դադարել բռնաբարել ժողովրդին

”Ամեն մի իշխանություն սկզբունքորեն պետք է աշխատի, որ իր հասարակության ու ժողովրդի կենսամակարդակը բարձր լինի, իշխանությունը չի ստեղծվում, որ մեկը մյուսին ինչ-որ բան ստիպի, իշխանությունը պետք է լինի իշխանության նման, ոչ թե ստեղծի մի երկիր, որտեղ լինի ծանր աղքատություն, որտեղ լինի սարսափելի արտագաղթ, կարմիր գծեր, սպիտակ գծեր, որտեղ անընդհատ բարձրացնեն էլեկտրաէներգիայի գինը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Հանուն թուրքական անձնագրի “յուրացրել” է հայ մարմնավաճառի երեխային. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր Ռուզաննա Յըլդըզի գործով անցկացվեց դատաքննության նախապատրաստական մասը: Ռուզաննայի երեխաներն արդեն չափահաս են՝ 25 եւ 23 տարեկան: Ամբաստանյալի տեղում նստած 46-ամյա Ռուզաննա Յըլդըզին նայելով՝ չէիր ասի, թե նա երկուսուկես տարի գտնվել է հետախուզման մեջ: 2011 թվականի դեկտեմբերի 15-ի դատական նիստին նա […]

ԱԱ-2014. Ուրուգվայը դուրս թողեց Իտալիային/վիդեո/

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Իտալիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվային: Իտալացիներին խմբից դուրս գալու համար բավարար էր ոչ ոքին, սակայն Ուրուգվայը խաղավարտից 9 րոպե առաջ Գոդինի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց և երկրորդ տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Արցախում զինվոր է զոհվել

Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները […]

“Գուչի” թե՞ “Վերսաչե”. թեժ աշուն. Հայոց աշխարհ

Դատելով ամենատարբեր առիթներով բողոքի չդադարող ակցիաներից, աշունը հայոց աշխարհում իսկապես խոստանում է թեժ լինել։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհը”:    Եվ ոչ այն պատճառով, իհարկե, որ ընդդիմությունը ուժ է հավաքում։ Քաղաքական հայացքները մեզանում ընդհանրապես սկզբունքային հարց իրենցից չեն ներկայացնում։ Դրա համար էլ բազմաթիվ գործիչներ չունեն քաղաքական հայացքներ կամ հեշտությամբ ու առանց երկմտելու փոխում են դրանք։     […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի