11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Քոչարյանը ձեռնոց նետեց Սարգսյանին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է.

Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը տվել է ամենախիստ ու արմատական հարցազրույցը:
Երկրորդ նախագահն այս անգամ չի սահմանափակվել ընդհանուր գնահատականներով կամ դատողոթյուններով՝ իշխանությանը հասցեագրելով քրեական բնույթի մեղադրանքներ: Ընդ որում, սլաքն ակնհայտորեն ուղղվում է Սերժ Սարգսյանի ուղղությամբ:

Քոչարյանը՝ մի կողմից սահմանազատվում է իշխանությունից, մյուս կողմից՝ իրեն ասոցացնում է ընդդիմադիր Քառյակի հետ՝ օրակարգային համարելով նրանց կողմից բարձրացված խնդիրները:
Այս հարցազրույցը մի քանի հետևությունների տեղիք է տալիս: Կամ իսկապես Քառյակի ոչ ֆորմալ առաջնորդը Քոչարյանն է ու այս դեպքում գործ ունենք երբեմնի ախոյաններ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի ստվերային պայմանավորվածությունների հետ, կամ հակառակը՝ երկրորդ նախագահը ոչ իշխանական հայտնի ուժերի նկատմամբ կորցրել է վերահսկողությունը և այս հարցազրույցով մեսսիջ է հասցեագրում նրանց:


Չի բացառվում նաև, որ նոր կառավարության ձևավորման կամ գործունեության արդյունքում՝ խախտվել են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև անցյալում ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածություններ, ինչն առիթ է տվել երկրորդ նախագահին՝ հանդես գալ արմատական այս հարցազրույցով:
Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր քաղաքական օրակարգը պարտադրել մյուս խաղացողներին: Ու այս հանգամանքը նոր ինտրիգ է առաջացնում քաղաքական դաշտում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ