08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 25, 2014

Իսպանիայի հավաքականի ինքնաթիռը կայծակահարվել է

Իսպանիայի հավաքականի ինքնաթիռին, որը վերադառնում էր Մադրիդ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից, հարվածել է կայծակը: Դեպքը տեղի է ունեցել վայրէջք կատարելու պահին: Կայծակը հարվածել է ինքնաթիռի ձախ թևին: Բարեբախտաբար վարորդական անձնակազմին հաջողվել է վայրեջք կատարել: Գրված է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի կայքում: Հիշեցնենք, որ Իսպանացիները ավարտել են աշխարհի առաջնությունը դեռևս խմբային փուլը չանցած: Վիսենտե Դել Բոսկեի սաները կրել են երկու […]

ԱԱ-2014. Հունաստանը հաղթանակ կորզեց Կոտ-դ’Իվուարի դեմ խաղում/վիդեո/

Հունաստանը 2-1 հաշվով հաղթանակ տոնեց Կոտ-դ’Իվուարի նկատմամբ և անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ: Գոլերի հեղինակ դարձան Սամարիսը, Բոնին և Սամարասը: 1/8 եզրափակչում Հունաստանի մրցակիցը կլինի Կոստա Ռիկան:

Շանթ Հարությունյանն ու մյուսները միջնորդեցին քննվել ռուսական դատարանում. դատավորը խորհրդակցական սենյակում է /լրացված/վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղադրյալներից հարցրեց, թե արդյոք բացարկ ունեն դատավորին: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այս ամենը ռուսական ԿԳԲ-ի ձեռագիրն է: Նրանք ցանկանում են ոչնչացնել “ իրեն, տղային, երկրորդ նախկին կնոջը”: “Լավ է, որ առաջին նախկին կինս արտերկրում է, ես բացարկ […]

Ռուսաստանն ինչո՞ւ է ցանկանում վախեցնել Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանով

 Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը նորմալ են համարում, որ երկրորդ նախագահը պարբերաբար հանդես է գալիս հարցազրույցներով ու հայտարարություններով: ՛՛Եթե դա գնահատենք որպես ինքնապաշտպանություն, ինքը փորձում է պաշտպանել իր որոշ արարքները նախագահ եղած ժամանակ, դա ևս բնական է՛՛,-այսօր ասուլիսում ասաց Արշակյանը: Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի՝ […]

Շանթի եւ մյուսների դատավարությունը՝ բողոքի ակցիայով /ֆոտո, վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատավարությունը: Հիշեցնենք, որ նրանք 2013թ. Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում անկարգություններ են կազմակերպել, խախտել են հասարակական կարգը: Մասնավորապես, ՇանթՀարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության […]

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահը

Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձեւաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ:   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բազմաբնույթ համագործակցության ընթացքը […]

Որոշ քաղաքական յալանչիներ ու բոմժեր ասում են, որ դա համակարգված չէ

Տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վարդան Բոստանջյանը համաձայն չեն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բերած փաստարկներին: Այս մասին նրանք խոսեցին այսօր ասուլիսում: Բոստանջյանը նշեց, որ Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերի հարցերին Ռոբերտ Նազարյանը չի կարողացել պատասխանել և հիմնավոր փաստարկներ ներկայացնել, թե ինչու պիտի սակագինը բարձրանա: Նրա խոսքով՝ Որոտանում արտադրվող էլեկտրաէներգիան չափազանց ցածր ինքնարժեք ունի: […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, “Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Քրեակատարողական ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, “Փրկարար ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ […]

ԱԱ-2014. Կոլումբիան ջախջախեց Ճապոնիային/վիդեո/

Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Կոլումբիան 4-1 հաշվով հաղթեց Ճապոնիային և անցավ մրցաշարի 1/8 եզրափակիչ: Գոլերի հեղինակ դարձան Կուադրադոն, Օկաձակին, Ռոդրիգեսը և երկու անգամ Մարտինեսը: Մրցաշարի հաջորդ փուլում Կոլումբիայի մրցակիցը կլինի Ուորգվայը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի