20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Որոշ քաղաքական յալանչիներ ու բոմժեր ասում են, որ դա համակարգված չէ

Տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վարդան Բոստանջյանը համաձայն չեն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բերած փաստարկներին: Այս մասին նրանք խոսեցին այսօր ասուլիսում: Բոստանջյանը նշեց, որ Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերի հարցերին Ռոբերտ Նազարյանը չի կարողացել պատասխանել և հիմնավոր փաստարկներ ներկայացնել, թե ինչու պիտի սակագինը բարձրանա: Նրա խոսքով՝ Որոտանում արտադրվող էլեկտրաէներգիան չափազանց ցածր ինքնարժեք ունի:

Թաթուլ Մանասերյանն էլ հարցնում է՝ ինչու ատոմակայանը սկսեց ուշ աշխատել, եթե այդ պատճառով կարող էր թանկացում լինել: Ըստ նրա՝ պետք է այլընտրանքային էներգիան կիրառել:

Վարդան Բոստանջյանը նաև ընդգծեց, որ Նազարյանն ասում էր, թե մայիսից դեռ պետք է հոսանքի սակագինը բարձրանար: ՛՛Մայիսից կարող էին կաշին քերթել հասարակության, գոհ եղեք, որ հիմա են դա անում: Ծիծաղելի են պատճառաբանությունները, որ օրինակ սակավաջուր տարի է եղել, բոլոր պատճառաբանությունները սուտ են՛՛:

Ինչ վերաբերում է քառյակի 12 կետերից բաղկացած պահանջներին, ապա Բոստանջյանը շեշտեց. ՛՛Որոշ քաղաքական յալանչիներ ու բոմժեր ասում են, որ դա համակարգված չէ: Դե, իհարկե, կասեն, որ համակարգված չէ, որովհետև այդ տեսներկու կետով առաջարկվում է վերջ դնել երկրի թալանին՛՛: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ