15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Շանթ Հարությունյանն ու մյուսները միջնորդեցին քննվել ռուսական դատարանում. դատավորը խորհրդակցական սենյակում է /լրացված/վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղադրյալներից հարցրեց, թե արդյոք բացարկ ունեն դատավորին: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այս ամենը ռուսական ԿԳԲ-ի ձեռագիրն է: Նրանք ցանկանում են ոչնչացնել “ իրեն, տղային, երկրորդ նախկին կնոջը”: “Լավ է, որ առաջին նախկին կինս արտերկրում է, ես բացարկ չունեմ”,-ասաց նա:

Մեղադրյալ Ալեք Պողոսյանն էլ ասաց, որ եթե ռուսական ԿԳԲ-ն է ձեռնարկել, ապա թող իրենց քննի ռուսական դատարանը: “Ես բացարկ եմ հայտնում դատարանին”,-միջնորդեց նա: Մյուս մեղադրյալները, այդ թվում Շանթ Հարությունյանը միացան միջնորդությանը:

Դատարանը անցավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապաակվի կես ժամից:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են 2013թ-ի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ