15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահը

Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձեւաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ:

  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բազմաբնույթ համագործակցության ընթացքը եւ խորացման հեռանկարները: Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Արցախի վարչապետի եւ կառավարության անդամների հետ քննարկումների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը՝ Արցախի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու համար:

Երկուստեք ընդգծվել է համագործակցության եւ կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարեւորագույն նախապայման:

Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը եւ Բակո Սահակյանը շրջայց են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ