04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հարկավոր է դադարել բռնաբարել ժողովրդին

”Ամեն մի իշխանություն սկզբունքորեն պետք է աշխատի, որ իր հասարակության ու ժողովրդի կենսամակարդակը բարձր լինի, իշխանությունը չի ստեղծվում, որ մեկը մյուսին ինչ-որ բան ստիպի, իշխանությունը պետք է լինի իշխանության նման, ոչ թե ստեղծի մի երկիր, որտեղ լինի ծանր աղքատություն, որտեղ լինի սարսափելի արտագաղթ, կարմիր գծեր, սպիտակ գծեր, որտեղ անընդհատ բարձրացնեն էլեկտրաէներգիայի գինը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ու դրա դեմ տարվող պայքարի մասին: Ըստ նրա` այս թանկացումն ավելի կխթանի արտագաղթն ու աղքատության թվերի մեծացմանը:

Հարցին` հնարավոր է, որ չթանկանա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա դեմ ցույցեր են արվում, քառյակն է փորձելու պայքարել, Բոստանջյանը պատասխանեց. ”Ի՞նչ քառյակ, ի՞նչ հնգյակ, ի՞նչ վեցյակ, հարկավոր է դադարել բռնաբարել ժողովրդին, իհարկե, հնարավոր է, բայց ո՞ւմ կողմից է հնարավոր: Կամք ունեցողների ու երկիր սիրողների կողմից է հնարավոր, երկիր կառավարողների կողմից, այն մարդիկ, ովքեր տրամադրված են պարզապես իրականացնել այն, ինչ որ իրականացնում են, իրենց խնդրել, աղաչել, պահանջել նման բան, հնարավոր չէ”: 

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ ոստիկանների պահվածքին, ապա ԲՀԿ անդամը չի կարող դրական գնահատական տալ: ”Հատկապես այն պարագայում, երբ դա վերաբերում է բնակչության լայն զանգվածներին և ուղղակիրոեն կապված է նրանց սարսափելի ցածր եկամուտների հետ, որի պայմանններում հերթական դժվարություններն են ծագելու, այս առումով անհանգստություն ու անհանդուրժողականություն հանդես բերելը բնակչության կողմից դատապարտելի չէ:

Իսկ վարքագիծը, որ դրսևորեցին հասարակական կարգ ”պաշտպանողները”, կորակեի ոչ այլ կերպ, քան իշխանության ընդգծված պաշտպանություն”: Բոստանջյանի համար հասկանալի է, որ տարբեր ժամանակներում ոստիկանությունը միշտ պաշտպանել է իշխանություններին ու հիմա ևս դա է անում: ”Ոստիկանությունը պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում ստեղծված է եղել հենց իշխանություններին պաշտպանելու համար, հենց հիմա էլ դա է կատարվում”,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ