04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հանուն թուրքական անձնագրի “յուրացրել” է հայ մարմնավաճառի երեխային. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է.

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր Ռուզաննա Յըլդըզի գործով անցկացվեց դատաքննության նախապատրաստական մասը:

Ռուզաննայի երեխաներն արդեն չափահաս են՝ 25 եւ 23 տարեկան:

Ամբաստանյալի տեղում նստած 46-ամյա Ռուզաննա Յըլդըզին նայելով՝ չէիր ասի, թե նա երկուսուկես տարի գտնվել է հետախուզման մեջ:

2011 թվականի դեկտեմբերի 15-ի դատական նիստին նա չէր ներկայացել, նրա գտնվելու վայրը անհայտ էր եղել, եւ դատարանի որոշմամբ նրա գործի վարույթը կասեցվել էր, իսկ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ռուզաննա Յըլդըզի՝ քննությունից թաքնվելու եւ խուսափելու վարքագիծն է եղել պատճառը, որ ներկայումս նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն է:

2014 թվականի հունիսի 10-ին ոստիկանությունից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գրություն է ստացվել, որ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Ռուզաննա Յըլդըզը:

Համեստ արտաքինով, արտասվելու հակում ունեցող Ռուզաննան թրաֆիքինգի կամ նմանատիպ այլ հանցագործության համար չի մեղադրվում:

Նրան մեղսագրված է հետեւյալը:

Ռուզաննա Յըլդըզը համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող ու մարմնավաճառությամբ զբաղվող՝ ՀՀ քաղաքացի Լիանա Պ.-ի հետ՝ վերջինիս ու նրա անհայտ հաճախորդի սեռական հարաբերության արդյունքում 2008 թվականի օգոստոսի 11-ին ծնված աղջկան պահելու եւ դաստիարակելու վերաբերյալ:

Որոշել են. քանի դեռ Լիանան չունի մշտական բնակության վայր եւ եկամտի աղբյուր՝ նրա երեխային Ռուզաննա Յըլդըզը կտանի Թուրքիա, որտեղ ապրում է ամուսնու ընտանիքի հետ:

2009 թվականի հուլիսի 11-ին Լիանան երեխայի հետ մեկնել է Թուրքիա՝ երեխային Ռուզաննայի մոտ թողնելու նպատակով:

Բայց տեսնելով, որ մուտքի արտոնագրի մեկամսյա ժամանակահատվածում չեն կարողանում երեխայի համար ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթեր, օգոստոսի 20-ին Լիանան ու իր դուստրը վերադարձել են Հայաստան:

2010 թվականի հունվարի 16-ին Լիանան երեխայի հետ դարձյալ մեկնել է Թուրքիա, իսկ փետրվարի 13-ին արդեն Հայաստան է վերադարձել միայնակ:

Ռուզաննան ու իր ամուսին Մեվլուդ Յըլդըզը երեխային ներկայացրել են Թուրքիայի Քոնիա քաղաքի ՔԿԱԳ բաժին՝ որպես իրենց դստեր, ու խնդրել են տրամադրել նրա ծննդյան վկայականը՝ Մելեկ անունով:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ