25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների եւ քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին եւ ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները:

“Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, եւ այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարեւոր են: Հեռանկարային առումով բարձր եմ գնահատում Արցախի կառավարության աշխատանքը. կա երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսությունը զարգացնել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական, ինչպես նաեւ անվտանգության խնդիրները լուծել: Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել, որպեսզի համագործակցությունն ամրապնդի եւ մենք ունենանք հզոր Արցախ եւ´ անվտանգության, եւ´ տնտեսության զարգացման առումով”, – նշել է Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի մասին՝ Հայաստանի վարչապետն ասել է. “Մեր գյուղատնտեսության նախարարություններն ունեն բազմաթիվ ծրագրեր, եւ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցելու Արցախի կառավարությանը, որպեսզի լիարժեք օգտագործվեն հողային ռեսուրսները:

ՀՀ-ում  նույնպես պետք է ակտիվացնենք եւ զարգացնենք գյուղատնտեսությունը, քանի որ մեր հողերի մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում”: Ոլորտում կապերի աշխուժացման նպատակով վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ ծրագրերը պետք է համապատասխանեն առկա հնարավորություններին եւ վստահեցրել, որ դրանք հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն:

“Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար: Դա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի”, – նշել է վարչապետ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ