08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2014

Մեր պետականության երաշխավոր բանակի աջակիցն ենք նաեւ այսօր. Սյունիքի մարզպետ /ֆոտո/

ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատար,գնդապետ Տիգրան Փարվանյանի նախաձեռնությամբ, հունիսի 20-ին,Գորիսում հանդիսավորությամբ նշվեց կորպուսի հիմնադրման 18-րդ տարեդարձը:Գորիսի կենտրոնական հրապարակում ցուցադրվեց բանակային կորպուսի ուշագրավ սպառազինությունը: Կեսօրին հրապարակ ժամանեցին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը,Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը,բարձրաստիճան զինվորականներ եւ հյուրեր:ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատար,գնդապետ Տիգրան Փարվանյանը իր խոսքում ներկայացրեց կորպուսի անցած մարտական ուղին եւ հավաստիացրեց,որ իրենք […]

Այսպիսի հարթակներում Հայաստանի դիրքորոշման ներկայացումը չափանզանց կարևոր է. Կ. Նահապետյան

Բաքվում ՛՛Ռոզ – Ռոութ՛՛ սեմինարի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  եթե չգնային իրենք, ադրբեջանցիները թյուր պատկերացում կստեղծեին՝ չհանդիպելով որևէ հակազդեցությսն: ՛՛Այսպիսի հարթակներում Հայաստանի դիրքորոշման ներկայացումը չափանզանց կարևոր է, կարծում եմ՝ ավելի նպատակահարմար կլիներ նման միջոցառումները չանցկացնել Մարդու իրավունքները խախտող երկրներում՛՛,- շեշտեց նա: Նահապետյանը շեշտեց, որ […]

Կկարողանանք համախմբվել, արդեն մեզանից է կախված

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը  վստահ է՝ քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ անելու է, որ կուտակային կենսաթոշակային օրենքի վերափոխված տարբերակը քվեարկությամբ ընդունվի,սակայն պայքարն այս օրենքի դեմ շարունակվելու է: ՛՛ Ես ձեզ երաշխավորում եմ՝ մենք առնվազն վեց ամիս հետո հանդիպելու ենք, երաշխավորում եմ, որ վեց ամիս հետո, եթե իրենք շարունակեն այս ճանապարհը, մենք կունենանք պարտադիր համակարգում՝ […]

Ներկայացվել է 42 հայտ

  Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին 2014թ. 2-րդ կիսամյակի համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին 21 անվանակարգում ներկայացվել է 42 հայտ։ Նշենք, որ այս մրցույթում ավելացել են բնապահպանության ոլորտին առնչվող անվանակարգեր։ […]

Ինչպես են քվեարկելու խմբակցությունները

Հայ հեղափոխական դաշնակցության անունից Նպատակային սոցիալական վճարների փաթեթի մասին խոսեց Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ ՀՅԴ-ի համար այս փաթեթն անընդունելի է, քանի որ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի պահանջվող բոլոր փոփոխությունները: Ըստ նրա՝ չի ապահովում հանրության կարծիքը, առանց նրանց հետ քննարկումնների է փորձ արվում անցկացնել։ ՀՅԴ պատգամավորը մանրամասն ներկայացրեց իրենց խմբակցության սկզբունքային դիրքորոշումները, որը կառուցված է […]

‘’Ուորլիքն յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները’’. Վլադիմիր Կազիմիրով

’’Կարդացի Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: Նույնիսկ որոշակի նամակագրություն ունեցա: Սակայն նոր տարրեր չգտա: Ամերիկացի համանախագահը յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները’’ – հունիսի 20-ին Երեւանում մամուլի ասուլիսին նշել է Մինսկի խորհրդի  նախկին համանախագահ ՎլադիմիրԿազիմիրովը: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում’’ԼեռնայինՂարաբաղ. Կարգավորման ուղիներ’’ թեմայով ելույթի ժամանակն երկայացրել է ԼՂհակամարտության կարգավորման ’’հաստատված’’ փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է` 3. Ազատագրված յոթ շրջանները վերադարձնելԱդրբեջանին: Այսինքն` Լեռնային Ղարաբաղը շրջապատողգրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը:  Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հիմնախնդրի գոտում խաղաղապահներ տեղակայելու հավանականության մասին հարցին, ապա, ըստ նախկին միջնորդի տեղեկությունների,  այս հարցում որոշակիություն չկա:

Դա էժանագին PR է

Կառավարության կողմից ներկայացրած ՛՛Նպատակային սոցիալական վճարների՛՛ մասին նախագծի փաթեթի վերաբերյալ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության անունից ելույթ ունեցավ ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով նկատեց, թե կուտակայինի մասին քննարկումները չեն դադարում, քանի որ իշխանությունը չի կարողանում պատասխանել, թե ինչու է նման ծանր սոցաիալական պայմաններում ապրող ժողովրդի վզին փաթաթում այս օրենքը։ Պատգամավորն անդրադարձավ իշխանության այն ներկայացուցիչների հայտարարություններին, թե կառավարությունը ընդդիմության հետ […]

Անի Զախարյանը պաշտոնա՞նկ կանի Հասմիկ Պողոսյանին

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը facebook-ի իր տարեգրքում այսպիսի գրառում է արել. “Ինչպես նշել էի օրերս, այսօր Մշակույթի նախարարություն մտա և ընդունելություն պահանջեցի Հասմիկ Պողոսյանի հետ: Այն ինչ կատարվում է վերջին ամսիներին ՀՀ Մշակույթի ոլորտում “վանդալիզմ է”  հայ մշակույթի նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը կանգնած է իր պատմական անցյալի դառը իրողության 100-ամյա տարելիցի շեմին և փոխանակ […]

Պատճառն այն է՝ Սերժ Սարգսյանը պարտավորություն ունի մի շարք միջազգային ինստիտուտների առաջ

Կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Ես վաղուց չէի տեսել, որ ՀՀԿ-ի նյարդերը տեղի տված և անկումային տրամադրությունների մեջ լիներ, սա մի քիչ զարմանալի է, բայց բացատություն ունի, քանի որ առաջ դուք կոծկում էինք ընտրակեղծիքները, գողանում և թալանում էիք ժողովրդին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի