Ինչպես են քվեարկելու խմբակցությունները
_1403269315.jpg)
Հայ հեղափոխական դաշնակցության անունից Նպատակային սոցիալական վճարների փաթեթի մասին խոսեց Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ ՀՅԴ-ի համար այս փաթեթն անընդունելի է, քանի որ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի պահանջվող բոլոր փոփոխությունները:
Ըստ նրա՝ չի ապահովում հանրության կարծիքը, առանց նրանց հետ քննարկումնների է փորձ արվում անցկացնել։ ՀՅԴ պատգամավորը մանրամասն ներկայացրեց իրենց խմբակցության սկզբունքային դիրքորոշումները, որը կառուցված է ՍԴ-ի ոոշման դրույթների հիման վրա և նկատի էլ առնվել G20-ի տնտեսական համագործակցության միջազային լավագույն փորձը։
՛՛Օրինաց Երկիր՛՛ խմբացության անունից հանդես եկավ Մհեր Շահգելդյանը, ով նույնպես նկատեց, թե այն տարբերակով, ինչ ներկայացվել է նոր կառավարությունը՝ ՕԵԿ-ը դեմ է։ Նա նկատեց, թե պարտադիր կուտակայինի վերաբերյալ հասարակության մեջ կա խիստ բացասական վերաբերումք և ուժով չի կարելի ստիպել միանալ համակարգին։
ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկող Միքայել Մելքումյանը նույնպես հայտարարեց, թե իրենք դեմ են այս տեսքով այս ռեֆորմի իրականացմանը։ ՛՛Կարծում ենք՝ լուրջ կոսմետիկ վերաիմաստավորման կարիք ունի՛՛,-ասաց նա։ Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ խնդիրը քաղաքական որոշման մեջ է, ինչի մասին նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ է ասել։ ՛՛Ես կոչ արեցի, որ քաղաքական համաձարակություն ունենալ և հետաձգել նախագիծը, որովհետև միևնույն է՝ լուծումը ոչ թե մասնագիտական է, այլ քաղաքական։ Եթե ասում ենք, որ կառավարության ղեկավարը գոնե տնտեսական որոշումների վրա 50% գոնե ազդեցութուն ունենա, դրա համար էինք ասում՛՛,-նշեց նա։