10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կկարողանանք համախմբվել, արդեն մեզանից է կախված

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը  վստահ է՝ քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ անելու է, որ կուտակային կենսաթոշակային օրենքի վերափոխված տարբերակը քվեարկությամբ ընդունվի,սակայն պայքարն այս օրենքի դեմ շարունակվելու է: ՛՛ Ես ձեզ երաշխավորում եմ՝ մենք առնվազն վեց ամիս հետո հանդիպելու ենք, երաշխավորում եմ, որ վեց ամիս հետո, եթե իրենք շարունակեն այս ճանապարհը, մենք կունենանք պարտադիր համակարգում՝ իրականում, ոչ թե ֆորմալ, իրական պարտադիր համակարգում ոչ թե միայն պետական ծառայողներ՝ շուրջ 60 հազար մարդ, այլ մոտ 200 հազար մարդ, այսինքն՝ այն մեխանիզմները, որ դրված են այս օրենքի մեջ, դրանով նրանք ապահովելու են նաև մասնավոր հատվածի առնվազն 80 տոկոսի՝ զոռով խցկելը պարտադիր համակարգ, դրանով իրենք լուծելու են իրենց խնդիրը՛՛,լ-լրագողրենրեի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս բարեփոխումը ոչ թե սոցիալական ոլորտի բարեփոխում է, ոչ թե նպատակ ունի մեր քաղաքացիների արժանապատիվ ծերությունն ապահովել, այլ ֆինանսական շուկան ակտիվացնելու, երկար փողեր առաջացնելու: ՛՛Կկարողանանք համախմբվել, թույլ չտալ հակասոցիալական օրենք ընդունել, խտրականություն ապահովող և պարտադրող օրենքներ ընդունել, դա արդեն մեզանից է կախված՛՛,- շեշտեց Վարդանյանը: ՀՅԴ պատգամավորը նշեց, թե նոր կառավարությունը նախորդի ներկայացրած նախագծի փաթեթավորումը մի քիչ փոխել է, սակայն բովանդակությունը, էությունը պահել է նույնը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ