08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Այսպիսի հարթակներում Հայաստանի դիրքորոշման ներկայացումը չափանզանց կարևոր է. Կ. Նահապետյան

Բաքվում ՛՛Ռոզ – Ռոութ՛՛ սեմինարի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  եթե չգնային իրենք, ադրբեջանցիները թյուր պատկերացում կստեղծեին՝ չհանդիպելով որևէ հակազդեցությսն: ՛՛Այսպիսի հարթակներում Հայաստանի դիրքորոշման ներկայացումը չափանզանց կարևոր է, կարծում եմ՝ ավելի նպատակահարմար կլիներ նման միջոցառումները չանցկացնել Մարդու իրավունքները խախտող երկրներում՛՛,- շեշտեց նա: Նահապետյանը շեշտեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում մասնակցում են բոլոր միջոցառումներին: Բաքվում ցանկացած միջոցառման մասնակցությունը բարդ է և լարված, ադրբեջանական կողմը հանդես է գալիս իբրև զոհ, Հայաստանը ներկայացնում իբրև ագրեսոր:

Նահապետյանը վստահեցնում է՝ ադրբեջանական կողմը պատրաստ չէ երկխոսության, երկխոսության բոլոր հարթակներն օգտագործում է հայկական կողմին վարկաբեկելու և հետագա քննարկումները որպես ապարդյուն ներկայացնելու համար: ՛՛Հակահայ քարոզչությունն անընդհատ էր, մենք հակազդում էինք, սեմինարն անցնում էր խիստ լարված պայմաններում, ադրբեջանական կողմից չկար որևէ պատշաճ արձագանք մեր դիտարկումներին, դրա փոխարեն բոլոր տեսակի հայտարարություններն ուղեկցվում էին պետությանը և առանձին անհատներին ուղղված վիրավորանքներով՝ ստեղծելով լարված իրավիճակ, մյուսները դիտորդի կարգավիճակում էին՛՛:

Պատվիրակության անդամ, Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի խոսքով՝ տպավորություն էր, որ ադրբեջանական մամուլը առաջին օրը տրամադրելով ինչ-որ չափով ճշմարտանման տեղեկություն՝ վստահություն ձևավորելու փորձ էր արել, որ երկրորդ օրը կարողանար ապատեղեկատվություն տարածել, որը մարդիկ կօգտագործեն՝ վստահ լինելով, որ ճիշտ են գրում: Ինքը՝ Պողոսյանը, նշեց, որ 2011-ին ևս եղել է Ադրբեջանում, ընդունելության որակն էապես տարբեր էր. առաջին անգամ հյուրանոցից թույլ չեն տվել դուրս գալ, մի տեսակ փակ էր, այս անգամ փորձում էին իսկապես ասել, որ իրենք ազատ են, ուր ցանկանում են գնալ, պատրաստ են տանել: Պատգամավորը նշեց, թե զարմանալին այն էր, որ ուր էլ գնային, գրեթե մարդիկ չէին լինում այնտեղ, եթե պետք էր գնալ, ասենք, ծովափի կողքով քայլելու, միանգամից այնպես էր ստացվում, որ այնտեղ այլ բնակիչներ չկան, մի երկու երեխա են քայլում, սրճարան էին գնացել, որևէ մեկը չկար: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ