08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պատճառն այն է՝ Սերժ Սարգսյանը պարտավորություն ունի մի շարք միջազգային ինստիտուտների առաջ

Կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Ես վաղուց չէի տեսել, որ ՀՀԿ-ի նյարդերը տեղի տված և անկումային տրամադրությունների մեջ լիներ, սա մի քիչ զարմանալի է, բայց բացատություն ունի, քանի որ առաջ դուք կոծկում էինք ընտրակեղծիքները, գողանում և թալանում էիք ժողովրդին, բայց թթու խոսք չէինք լսում բայց, հիմա այդ հաճույքից մենք ձեզ զրկել ենք՛՛,- ասաց Զուրաբյանը:

 Խոսելով Կուտակայինի նոր օրենքից՝ Զուրաբյանն ասաց, որ կուտակայինի պարտադիր բաղադրիչը իր անունը փոխել և դարձել է նպատակային սոցիալական վճար. ՛՛Հիմա ինձ կասեք, հասարակ ժողովրդի համար ինչ տարբերություն գումարը իր գրպանից հանում են սահմանդրական, թե ոչ սահմանադրական եղանակով: Այս օրինագիծը գրպանահատի գործողությունների օրինականացում է՛՛: Զուրաբյանը նաև անդրադարձավ պետական սեկտորի այն արտոնյալներին, ովքեր կարող են չմիանալ նպատակային սոցիալական վճարին: Զուրաբյանն ասաց, որ այն հայտարարությունները, թե Պարտադիր սոցիալական վճարից գանձվող գումարները պետք է նպաստեն մեր տնտեսության ակտիվացմանը և դրա իրական պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը պարտավորություն ունի մի շարք միջազգային ինստիտուտների առաջ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ