08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 11, 2014

Ամենասիրունի ու խելացիի տեղը ցույց տվեք. Շարմազանովը՝ Հակոբյանին

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի վերաբերյալ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ելույթից հետո նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. ՛՛Մենք ոչ ամենասիրունն ենք, ոչ էլ՝ ամենախելացին: Խնդրում ենք ամենասիրունի ու խելացիի տեղը ցույց տվեք՛՛։ Նշենք, որ Հակոբյանն իր ելույթում դիմելով իշխանություններին ասաց. ՛՛Դուրս եկեք ինքնասիրահարած վիճակից, ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի՛՛: 

՛՛Ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի՛՛

2013 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման վերաբերյալ ելույթում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, թե նոր կառավարությունն իր քաղաքական գործունեությունը սկսեց ոչ ազնիվ կանոններով և նույնիսկ գնահատական չի տալիս նախորդ կառավարության գործունեությանը և չի ասում, թե ինչու ձախողեցին ծրագրերը։ Ըստ Հակոբյանի՝ եթե 2 մլրդ ստվերային շարժը բերվեր հարկային դաշտ, այսքան արտագաղթ ու գործազուկներ չէինք լինի։ ՛՛Այն […]

Norway Chess-2014. Արոնյանը ոչ ոքի խաղաց Կրամնիկի հետ

Նորվեգական Ստավանգերի գերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցում էր  առաջատարներից մեկի` Կրամնիկի հետ: Պարտիան ավարտվեց ոչ ոքի: Խաղաղ ելք ունեցան նաև Կառլսեն-Գրիշչուկ, Կարուանա-Տոպալով և Սվիդլեր-Կարյակին պարտիաները: Վաղը Արոնյանը սպիտակներով կխաղա Կարուանայի հետ:  

Մի քանի դաս ՛՛Դաշնակցությունից՛՛

2-13 թվականի բյուջեի կատարողականի հավետվության վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից անունից ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի իրենք դեմ են քվեարկել բյուջեի կատարողականին: ՛՛Խնդիրն այն չէ, որ  մենք այստեղ քննադատում ենք նախորդ կառավարության գործունեությունն, ի վերջո քաղաքական պատասխանատվությունը արդեն վրա է հասել և ձախողված կառավարության ձախողված բյուջեն մենք կարող ենք քաղաքական տեսակետից […]

“Հրաշալի քառյակը” հրաշքների աշխարհում, ազգս փրկված է. Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ  Ռոբերտ Մելքոնյանը  facebook –ի իր պատին այսպիսի գրառում է արել. “Հրաշալի քառյակը”  հրաշքների աշխարհում, ազգս փրկված է 12 կետերից բաղկացած պահանջագիր, ճանապարհային քարտեզ, պարտադրանք…Իրոք հրաշալի, իրոք “աստվածահաճո”  քառյակ, նույնիսկ թիվն են ընտրել 12` հաշվի առնելով 12 առաքյալներին…Դե խորաթափանց են էլի, կշռադատված, ոչ մի բան չի վրիպում նրանց աչքից… Չէ’, ես այսօր արթնացա […]

Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին գնում վերջին նվաստացման, վերցնում ադրբեջանական ազգանուն

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ խմբակցության տեսակետը ներկայացնելիս հիշեց Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով գյուղացիական համայքներին տասնվեց մլն դոլարի հատկացումների մասին, որոնք ուղղված էին ՛՛Ինչպես ցանել կարտոֆիլն՛՛ ու ՛՛Ինչպես կթել կովը՛՛ լեկցիաներ կարդալու համար: Զոհրաբյանի խոսքով՝ եթե նախորդ տարվա բյուջեն կատարվել է, ապա այդ դեպքում ինչու քաղաքացու կենսամակարդակի […]

Մենք չենք ուզում չապրենք և չենք ուզում արտագաղթենք. “Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամ /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամ  Վարդան Հակոբյանը խոսեց նախաձեռնության նպատակների մասին: Նախաձեռնության պահանջը ի սկզբանե եղել է՝ երթևեկության կանոնների խախտումների համար նշանակվող  տուգանքների հնգապատիկ իջեցում, կարմիր գծերի վերացում: “Շատ դեպքեր կան, որ մարդիկ կամեռաների արձանագրած խախտումների պատճառով վարկեր են վերցնում ու հայտնվում սոցիալապես շատ ծանր վիճակում:Մի բան որ չկար մինչև […]

Ձերբակալվել է Երեւանի քաղաքապետի խորհրդականի որդին.shamshyan.com

Ըստ shamshyan.com-ի, երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին: Վերջինս երեկ՝ կեսգիշերին, ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]

Տիգրան Սարգսյանի ՛՛սկանդալների հիթ-շքերթը՛՛

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ նշելով, որ սա հարմար առիթ է հիշելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հետ կապված սկանդալային պատմությունները:  ՛՛Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենասկանդալային կառավարությունն էր՝ ամենասկանդալային վարչապետով՛՛,-ասաց նա: Ապա պատգամավորը ներկայացրեց սկանդալների հիթ շքերթի տասնյակը: Տասներորդ հորիզոնականում Փաշինյանը նշել էր այն, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի