29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Սարգսյանի ՛՛սկանդալների հիթ-շքերթը՛՛

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ նշելով, որ սա հարմար առիթ է հիշելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հետ կապված սկանդալային պատմությունները:  ՛՛Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենասկանդալային կառավարությունն էր՝ ամենասկանդալային վարչապետով՛՛,-ասաց նա: Ապա պատգամավորը ներկայացրեց սկանդալների հիթ շքերթի տասնյակը:

Տասներորդ հորիզոնականում Փաշինյանը նշել էր այն, որ 2008  թվականին ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին, թե ինչպես են խուսափելու համաշխարհային տնտեսական ճգնաժամից,  Տիգրան Սարգսյանն առաջարկել էր տնտեսական ճգնաժամի մասին հնարավորինս քիչ խոսել կամ այն աղետի մասին, որ մեզ սպասվում է: ՛՛Արդյունքում ՀՀ-ը 2009-ին արձանագրեց 14.9% տնտեսական անկում՛՛,-շեշտեց Փաշինյանը:

Իններորդ տեղում Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հայտարարություն էր՝ ղալաթ անել, որ նախկին նախարարն ասել էր ի պատասխան քառյակի:  ՛՛Նա ասաց՝ ղալաթ անել 1/3-րդի հասցեին, երբ այդ 1/3-րդը փորձում էր իրականացնել իր սահմանադրական իրավունքը՛՛:

8-րդ տեղում Տիգրան Սարգսյանի հարբած վիճակում հայտնվելն էր հասարակության առաջ ու ելույթ ոնենալը: ՛՛Նա մինչև վերջ էլ չասաց, որ հարբած է եղել՛՛:

7-րդ սկանդալն, ըստ Փաշինյանի, Տիգրան Սարգսյանի հայտարարությունն էր արտագաղթի մասին, որն նա արել էր թերթում տված հարցազրույցի ժամանակ:  ՛՛Հարցազրույցի ժամանակ ասել էր՝ ՛՛ի՞նչ անեմ, ամեն ինչ անե՞նք, որ մարդիկ չփախչեն Հայաստանից, այդ կրիտիկական զանգվավը մնա՞ այստեղ ու հեղափոխություն լինի՛՛: Ապա նա այս ամբիոնից պնդեց, որ նման բան չի ասել, հետո համացանցում հայտնվեց այդ հարցազրույցի ձայնագրությունը՛՛,-հիշեցրեց ՀԱԿ պատգամավորը:

6-րդ հորիզոնականում գազի հանրահայտ սկանդալն է, երբ կառավարությունը թաքցրել էր, որ գազի գինը թանկացել է: ՛՛Սա արել էր երեք ընտրություն մի կերպ գլուխ բերելու համար, ՛՛վստահության քվեն՛՛ ստանալու համար՛՛,-նկատեց Փաշինյանը:

5-րդ-ում արագաչափերի ու տեսանկարահանող սարքեր տեղադրելու որոշումն էր, որը ՛՛ՀՀ քաղաքացիների վրա դրել է լրացուցիչ 11 միլիարդ դրամի բեռ, որ մարդիկ նախկինում օգտագործում էին իրենց երեխաներին կոշիկ, սնունդ առնելու համար՛՛,-ասաց նա:

4-րդ սկանդալը, Փաշինյանի կարծիքով, Նաիրիտ գործարանի հետ կապված սկանդալն է, երբ վարկ տրվեց անհայտ ընկերությանն ու Նաիրիտը սնանկացավ:

3-րդ սկանդալն, ըստ Փաշինյանի, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որ ՍԴ-ը ճանաչեց հակասահմանադրական:

2-րդում Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի կորուստն է, իսկ առաջին տեղում հանրահայտ օֆշորային սկանդալն է:

Հիթ-շքերթը ներկայացնելուց հետո Փաշինյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք օտարերկրյա ներդրումները պակասել են: ՛՛Այստեղ են ասել՝ կանգ առ երկրագունդ,  իջնող կա՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ