12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի՛՛

2013 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման վերաբերյալ ելույթում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, թե նոր կառավարությունն իր քաղաքական գործունեությունը սկսեց ոչ ազնիվ կանոններով և նույնիսկ գնահատական չի տալիս նախորդ կառավարության գործունեությանը և չի ասում, թե ինչու ձախողեցին ծրագրերը։ Ըստ Հակոբյանի՝ եթե 2 մլրդ ստվերային շարժը բերվեր հարկային դաշտ, այսքան արտագաղթ ու գործազուկներ չէինք լինի։

՛՛Այն մոտեցումներով, որ մտել եք նոր կառավարություն, վստահություն չի ներշնչում, վստահ եմ՝ շատերդ պրոֆեսինալ եք, բայց համակարգը հակահամակարգ է պետություն ստեղծելու համար՛՛,-նշեց նա։ Ռուբիկ Հակոբյանը նկատեց, թե այս պահին շրջանառության մեջ է դրվում սահմանադրական բարեփոխումները, որն ըստ նրա, մի նպատակ ունի՝ ՛՛ուշադրություն շեղել՛՛: ՛՛Արդեն քիչ է մնում՝ ծնելիության աճը պայամանվորեք սահմանադրական բարեփոխումներով, լավ էլի տենց չեղավ՛՛,-շեշտեց նա։

Խմբակցության ղեկավարն առաջարկ ունի, անկեղծ պայմանավորվեն, հանրաքվե անցկացնեն և ամբողջական համամասնական համակարգ ձևավորելով՝ 8 ամիս հետո արդեն արտահերթ ընտրություններ անցկացնեն. ՛՛Միանգամից խոստանում եմ՝ կլծվեմ այդ գործին, եթե, իհարկե, այդքան սահմանադրական բարեփոխումնները կարևորում եք՛՛։ Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ի գնահատականը լավագույնս տվել է Աստանայում Նազարբաևը։ ՛՛Որ մենք հարգանք չունենք, արհամարհանք էր նրա նամակի ընթերցումը մեր պետության նկատմամբ, բայց կան սոփեստներ, ովքեր ասում են, թե դրսում մենք հաղթանակ տարանք, մի քիչ գոնե հարգեք ձեզ ու Սերժ Սարգսյանին։ Էտ քաղաքական նարցիցիզմը մի կողմ դրեք, հասակացեք, որ իսկապես իրավիճակը վատ է՛՛։ Հակոբյանը նաև խոսեց քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջներին և նշեց, որ իշխանական թևից արձագանք եղավ, թե ինչ կառուցողական ընդդիմություն ունենք. ՛՛Բայց իսկապես ռեալ պահանջեր են և կարող ենք քայլեր անել, որը հույս կտա, որ ինչ-որ բան արվում է, դուրս եկեք ինքնասիրահարած վիճակից, ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի՛՛,-եզրափակեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ