06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

“Հրաշալի քառյակը” հրաշքների աշխարհում, ազգս փրկված է. Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ  Ռոբերտ Մելքոնյանը  facebook –ի իր պատին այսպիսի գրառում է արել.

“Հրաշալի քառյակը”  հրաշքների աշխարհում, ազգս փրկված է 12 կետերից բաղկացած պահանջագիր, ճանապարհային քարտեզ, պարտադրանք…Իրոք հրաշալի, իրոք “աստվածահաճո”  քառյակ, նույնիսկ թիվն են ընտրել 12` հաշվի առնելով 12 առաքյալներին…Դե խորաթափանց են էլի, կշռադատված, ոչ մի բան չի վրիպում նրանց աչքից…
Չէ’, ես այսօր արթնացա վաղվա օրվա վրա վստահ, հույսով, հավատով, ակընկալիքներով: Գերգաղտնի կետերը, ծրագիրը հրապարակվեց, ազգս դու այլևս կարող ես ցնծալ և ուրախությունից թռվռալ “պրիգունների”  աղոթքի մասնակիցների նման…
Հա’, բայց ոչինչ, որ այդ կետերը քաղաքացիական ակտիվիստների պահանջներն են, որ դրանց մեծ մասը հենց այդ նույն կառավարության ծրագրերում էլ կա, որոնց կատարմամբ բնականաբար զբաղվում են կառավարությունում: Այս կետերը այնքան պարզունակ ու զռռացող են իրենց տակտիկական և հեռահար նպատակներով, որ հիշեցնում են Քաջ Նազարի հրովարտակը. “Թող այսօր էլ արեգակը ծագե արևելքից և մայրամուտ ունենա արևմուտքում: Մարդիկ ծնվեն և մեռնեն…” : Իրոք արեգա’կն արդարության, ծո’վ խելաց, կարողության բազուկ, բերան ճշմարտության…
Իրոք հանճարեղ է ձեր 12 կետերի նման…Ապրեք, ինչ պետք է անեինք առանց ձե՞զ…

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ