01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք չենք ուզում չապրենք և չենք ուզում արտագաղթենք. “Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամ /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամ  Վարդան Հակոբյանը խոսեց նախաձեռնության նպատակների մասին:

Նախաձեռնության պահանջը ի սկզբանե եղել է՝ երթևեկության կանոնների խախտումների համար նշանակվող  տուգանքների հնգապատիկ իջեցում, կարմիր գծերի վերացում:

“Շատ դեպքեր կան, որ մարդիկ կամեռաների արձանագրած խախտումների պատճառով վարկեր են վերցնում ու հայտնվում սոցիալապես շատ ծանր վիճակում:Մի բան որ չկար մինչև կամեռաները դնելը: Այսինքն կամեռաներ տեղադրելը դարձել է մարդկանց համար ուղղակի սոցիալական բեռ”,-նշեց նախաձեռնության անդամը:

Հակոբյանը նկատեց, որ այս խնդիրը գերխնդիր է ոչ միայն նախաձեռնության անդամների ու նրանց աջակիցների համար, այլ նաև ամբողջ ազգի համար: Որովհետև տուգանքը միայն վարորդից չի գնում, այդ վարորդի ընտանիքը նույնպես տուժում է:

“Մենք չենք ուզում չապրենք և չենք ուզում արտագաղթենք: Ուզում ենք, ոնց որ առաջ էր օրենքի սահմաններում վարենք մեր մեքենաները”,-ասաց Հակոբյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ