13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին գնում վերջին նվաստացման, վերցնում ադրբեջանական ազգանուն

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ խմբակցության տեսակետը ներկայացնելիս հիշեց Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով գյուղացիական համայքներին տասնվեց մլն դոլարի հատկացումների մասին, որոնք ուղղված էին ՛՛Ինչպես ցանել կարտոֆիլն՛՛ ու ՛՛Ինչպես կթել կովը՛՛ լեկցիաներ կարդալու համար: Զոհրաբյանի խոսքով՝ եթե նախորդ տարվա բյուջեն կատարվել է, ապա այդ դեպքում ինչու քաղաքացու կենսամակարդակի վրա որևէ դրական փոփոխություն չի եղել: ՛՛Եթե ամեն ինչ լավ է, բոլոր ցուցանիշները կատարվել են, բյուջեն կատարվել է, բա ի՞նչ եղավ:

Այստեղ ակամայից հիշում ես հայտնի անեկդոտը՝ բա որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ: Տպավորությունն այնպիսին է, որ մի վիրտուալ աշխարհ եք ստեղծել ձեզ համար և ընդամենը հրապարակում եք թվեր, որոնց տակ դատարկություն է, սնամեջ տարածք՛՛,-նշեց նա:

Զոհրաբյանը նաև հարցնում է, որ եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչու հնարավոր չեղավ ապահովել նախատեսված տնտեսական աճը, ինչու է Հայաստանը ներդրումների պակասի առումով աշխարհի ամենառիսկային պետություններից մեկը: ՛՛Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ՀՀ-ն ամենառիսկային պետություններից մեկը արտագաղթի տեմպերով: Գնացեք Վրաստանի սահման ու տեսեք, թե ինչ է կատարվում: Մարդիկ օդային սահմանը հատելու գումար չունենալով՝ արդեն ոտքով են լքում սեփական երկիրը: Եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին գնում վերջին նվաստացման ու վերցնում ադրբեջանական ազգանուն՝ իր հայրենիքը լքելու համար՛՛,-շեշտեց ԲՀԿ պատգամավորը:

Դիմելով իշխանություններին՝ նա հարցրեց. ՛՛Ե՞րբ պետք է իշխանությունները գոնե մեկ անգամ ունենան քաղաքական համարձակությունէ ներկայացնելու ձախողման իրական պատճառները և ոչ թե անընդհատ ասել, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ գերակատարվել է, բայց իրականում մենք ունենք Հայաստան, որը կապ չունի ՛՛ապահով Հայաստանի՛՛ ձեր կեղծ իդեայի հետ:

Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով: Իրականում չի եղել ոչ մի աճ, չի եղել ոչ մի առաջընթաց, մենք կենսական ոլորտներում գրանցել ենք հետընթաց, երկիրն ինքը ներսից իրեն կերել է՛՛,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարը հավելեց, որ իրենք դեմ են քվեարկելու տնտեսական հանիբալիզմի նախահայր Տիգրան Սարգսյանի կառավարության հաշվետվությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ