08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2014

Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը

Հունիսի 2-ից 7-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ռազմավարական վերանայման շրջանակներում պլանավորման նկատառումների մշակման մեթոդաբանությունը: Այցի արդյունքներն ամփոփելու և փորձագիտական աջակցության հետագա ուղղությունները նախանշելու նպատակով հունիսի 6-ին խորհրդատվական խմբին ընդունել է […]

Մաքսիմ Հակոբյանը կատակով է վերաբերում

“Չէ գերմանացիներ չեն, ճապոնացիներ են եկել, եթե նրանք էլ չուզեն ինձ հանեն, այլ ազգի ներկայացուցիչներ հետ կբանակցեմ”,-այսպես պատաախանեց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Henaran.am-ի այն հարցին, թե իրականում ճիշտ են այն տեղեկությունները, որ գերմանացի սեփականատերերը եկել են եւ պահանջում են նրա հրաժարականը:  Մաքսիմ Հակոբյանը վերջին մեկ ամսում ստիպված է եղել տարբեր կերպ արձագանքել […]

Եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու ցանկություն ունենա, մենք դա չենք կարողանա կանխել. Մանվել Եղիազարյանը պատրաստ է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին, մասնավորապես թշնամու դիվերսիոն գործողությունների հետևանքով մեր զոհեր ունենալու  ցավալի հարցին: “Պատերազմներն անխուսափելի են բոլոր ժամանակներում: Իսկ Լեռնային Ղարաբաղում դա անխուսափելի է: Մենք անընդհատ ասում ենք, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Նախիջևանը Թուրքիա է: Կարծում եմ, որ նրանք ուզում են […]

Կարինե Մինասյանը նշանակվել է նախագահի խորհրդական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Կարինե ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական: 2014-06-07

Խայտառակ ծեծկռտուք Երևանում. տուժածները ի վիճակի չեն եղել հաղորդում տալու

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է. Հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական կառավարման ակադեմիային

Հայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը: Մենք ունենք երկրի զարգացման հստակ և իրականանալի տեսլական, որին հնարավոր է հասնել` ստեղծելով ժամանակի պահանջներին համահունչ հանրային ծառայության համակարգ: Պետական ծառայության համակարգում երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել […]

Պուտինը և Պորոշենկոն որոշել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում տիրող իրավիճակը քաղաքական ճանապարհով լուծելու միջոցները: Նրանք անհրաժեշտ են համարել շրջաններում արյունահեղության դադարեցումը: Պուտինը և Պորոշենկոն հանդիպել են Նորմանդիայում: Նախապես պլանավորված չի եղել նախագահների հանդիպումը, սակայն Պուտինը հայտարարել էր, որ չի խուսափելու Պորոշնեկոյի […]

Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակից

Այսօր՝ հունիսի 7-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին օմբուդսմեն, ՛՛Ընդդեմ իրավական կամայականության՛՛ ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Հայստան-Նախիջեւան սահմանում վերջին օրերին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտմանը: ՛՛Ինչպես Ուկրաինայում եւ Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել եւ մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից: Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների […]

“Դեմ եմ”-ը իր պահանջի տերն է. ակցիայի հրավեր

“Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 7-ին, հերթական իրազեկման ակցիա է անելու: Այդ մասի գրառում է արված նախաձեռնության ֆեյսբուքյան էջում. “Հունիսի 7-ին, ժամը 18:00-ին իրազեկման ակցիա է անցկացվելու Նոր Նորքի 1-ին զանգվածի Գայի արձանի մոտից: Մարդկանց մեջ ակտիվություն եւ պայքարին մասնակցելու ցանկություն արթնացնելու նպատակով մենք բարձրախոսով եւ թռուցիկներով մարդկանց ասում եւ փոխանցում ենք այն միտքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի