19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակից

Այսօր՝ հունիսի 7-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին օմբուդսմեն, ՛՛Ընդդեմ իրավական կամայականության՛՛ ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Հայստան-Նախիջեւան սահմանում վերջին օրերին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտմանը: ՛՛Ինչպես Ուկրաինայում եւ Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել եւ մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից: Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների օրինակով՛՛,- ասաց նա:

“Ստացվում է, որ պետական մարմիններն այնպես են իրենց պահում, որ կարծես թե իրական պատասխանը մնում է ուժային կառույցի վրա: Մինչդեռ հարցը պետք է մտնի միջազգային ատյանների օրակարգ: Սակայն սա չի արվում”,- ավելացրեց տիկին Ալավերդյանը:

Ըստ նրա՝ երբ Հայաստանը տարատեսակ հայտարարություններին չի պատասխանում, տպավորություն է, որ Հայաստանն իրեն մեղավոր է զգում, որ կարողացել է դիմադրել եւ թույլ չտալ իրեն իր տնից հանեն:

Ասուլիսին ներկա էր նաեւ նախկին ազատամարտիկ, գրականագետ Վարդան Դեւրիկյանը, ով իր խոսքում նշեց,որ Ադրբեջանը եւս մեկ անգամ ցանկացավ շեշտել, որ ինքը բանակցային գործընթացում հանդես է գալիս ուժի դիրքերից:

Վերջինիս բնութագրմամբ՝ այս անգամ իրավիճակի տարբերությունն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ Նախիջեւանում.”Սրանով Երեւանը պատերազմի շունչը զգաց, որովհետեւ կրակոցները Երեւանին ավելի մոտ էին”,- նկատեց գրականագետը՝ շարունակելով, թե մենք պետք է ընդգծենք, որ Նախիջեւանի հետ սահմանը միայն հայ-ադրբեջանական սահման չէ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ