08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2014

Տղամարդ գտի. դիմում են ոստիկանապետին. Առավոտ

Մեծ գրող Աղասի Այվազյանի այրուն՝ Գրետա Վարդանյանին, ըստ “Առավոտ”-ի, զայրացրել է այն, որ երբ դիմել է ոստիկանության բաժին, իրեն հորդորել են “Տղամարդ գտի, որ իրանց հետ իրանց լեզվով խոսի”: Բաց նամակով նա դիմում է ՀՀ ոստիկանապետին: Տիկին Գրետան պատկան մարմիններին նամակներ է գրել, սակայն մնացել են անպատասխան: Նա նամակներում բարձրաձայնել է ոստիկանության ներքին զորքերի աշխատակից […]

Ադրբեջանական կողմը լկտիացել է. Հայոց աշխարհ

“Ադրբեջանական կողմը լկտիացել է: Բաքվում վստահ են, որ իրենց ագրեսիվ ակտիվությունը դիվանագիտական լուրջ բարդություններ չի ստեղծի, քանզի Ադրբեջանը աշխարհաքաղաքական տարբեր բեւեռների հետ իր հարաբերությունները կառուցում է իբրեւ լծակ օգտագործելով իր էներգետիկ ռեսուրսները”,- “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:     “Իհարկե կա նաեւ խնդրի մյուս կողմը, Ադրբեջանի նպատակն է թույլ […]

Բանկա՞ չկա, թե՞ տոմատ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանի խանութներից շատերի ցուցափեղկերին տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է: Նկատվող դեֆիցիտը հատկապես վերաբերում է համեմատաբար ցածր գնային կատեգորիայի տոմատի մածուկներին: Պահածոների խոշորագույն արտադրող “Արտֆուդ” ընկերության տնօրեն Վաչագան Կարապետյանը թերթին բավականին անակնկալ պատճառ ներկայացրեց: Ըստ տնօրենի, նկատվող դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ իրենց մոտ ավարտվել են ապակյա տարաները, որոնք ներկրվում […]

ԲՀԿ-ականները գաղտնի հանդիպում են. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու գաղափարի տապալումից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը սկսել են գաղտնի գործունեություն ծավալել: Մոտ 2 ամիս առաջ այս պատգամավորները հայտարարեցին, որ “Ազատամարտի նվիրյալներ միավորում” հասարակական կազմակերպություն են ստեղծում, այն նույնիսկ գրանցել էին Պետռեգիստրում, սակայն հայտարարությունից երկու շաբաթ անց “անհայտ” պայմաններում կազմակերպությունն ինքնալուծարվեց: Տեղեկություններ տարածվեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը […]

Առանց բիզնես Ալեքսանյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի հետ զրույցում, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իրեն հատուկ ոճով ասել է, որ ինքը շատ գոհ է իր պատգամավորական աշխատանքից, ու դեսպան գնալու հավես չունի, վերջում էլ հավելելով. “Քուրիկ ջան, մի անգամ էլ գրի, որ ես բիզնես չունեմ, բիզնեսով չեմ զբաղվում”: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի հետ և պարտվեց 1-6 hաշվով: Մեր թիմի կազմում 11 մետրանոցից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, իսկ մրցակից հավաքականից աչքի ընկան Շյուռլեն, Պոդոլսկին, Հյովեդեսը, Կլոզեն և երկու անգամ Գյոտցեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի