11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մաքսիմ Հակոբյանը կատակով է վերաբերում

“Չէ գերմանացիներ չեն, ճապոնացիներ են եկել, եթե նրանք էլ չուզեն ինձ հանեն, այլ ազգի ներկայացուցիչներ հետ կբանակցեմ”,-այսպես պատաախանեց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Henaran.am-ի այն հարցին, թե իրականում ճիշտ են այն տեղեկությունները, որ գերմանացի սեփականատերերը եկել են եւ պահանջում են նրա հրաժարականը:

 Մաքսիմ Հակոբյանը վերջին մեկ ամսում ստիպված է եղել տարբեր կերպ արձագանքել իր պաշտոնանկության լուրերին:

“Իսկ իրականում բանակցում ենք ներդրողների հետ, զարգացման ծրագրեր ենք քննարկում”,-ասաց Մ. Հակոբյանը:

Այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել մեկ այլ հարց եւ՝ ճի՞շտ է, որ Մաքսիմ Հակոբյանը աշխատանքից ազատել է իր հարազատ եղբորը՝ ընկերության ֆինանսական տնօրեն Մեժլում Հակոբյանին:

“Այո, եւ նրան ավելի բարձր պաշտոնի եմ նշանակել՝ կենտկոմի քարտուղար”,-իրեն հատուկ հումորով եզրափակեց Մաքսիմ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ