17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խայտառակ ծեծկռտուք Երևանում. տուժածները ի վիճակի չեն եղել հաղորդում տալու

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է.

Հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին և նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել: 
Հունիսի 7-ին, ժամը 00.40-ին,”Մալաթիա” բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, իսկ Ժամը 00.50-ին թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վերքով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն: 
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ