08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Մովսիսյանի և Օզբիլիսի ”Սպարտակը” կմասնակցի Եվրոպայի լիգային

Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքարկման կոմիտեի նիստում ”Ռոստովին” չի տրվել ՈւԵՖԱ-ի մրցաշարին մասնակցելու արտոնագիր: Դրա շնորհիվ Եվրոպայի լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք ստացավ Մոսկվայի ”Սպարտակը”: Բանն այն է, որ ռոստովյան ակումբը նվաճել էր Ռուսաստանի գավաթը, և արտոնագիր չստանալուց հետո զրկվեց եվրագավաթին մասնակցելու իրավունքից: Այդ տեղը փոխանցվեց Ռուսաստանի առաջնությունում եվրագավաթի ուղեգիր չստացած և ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրած ակումբին, […]

Ոչ միայն ունենալու ենք ծիրան, այլև արտահանելու ենք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը այսօր Ազգային ժողովում 2013 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարկտահարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տնտեսական աճի առումով: Նախարարը նկատեց, թե կարկուտը նորություն չի, հարևան երկրները ևս դրանից տուժում են: Նա հայտնեց, որ այս տարի կարկտահարությունից հիմնականում տուժել է ծիրանի բերքը: Նախարարի […]

Գերմանիայում Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել

Մայիսի 28-ին` Հայաստանի անկախության վերականգնման օրը, աշխարհի հազվագյուտ գրադարաններից մեկը վանատրում է հայկական եռագույնին Ի թիվս Եվրոպայի տարբեր հայկական համայնքների, Հայաստանի անկախության վերականգնման օրը` մայիսի 28-ը, առանձնահատուկ ծրագրով նշվեց նաև Գերմանիայի Ուննա քաղաքում: Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանը (Internationale Komponistinnen-Bibliothek) համագործակցելով Ուննայի քաղաքապետարանի հետ, կազմակերպել էր Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) փոխնախագահուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանի հեղինակային երեկոն, որն այս անգամ նվիրված էր […]

Ապակե հատակը ճաքել է տուրիստների ոտքերի տակ/վիդեո/

Չիկագոյի երկնաքերերից մեկում կառուցված ապակե հատակը մահու չափ վախեցրել է տուրիստներին: Հենց նրանց ոտքի տակ ճաքեր են գնացել ապակու վրա: Նշենք, որ դա տեղի է ունեցել 103-րդ հարկում`400 մետր բարձրության վրա: Այդ դեպքից հետո նշված տարածքը փակվել է: Մասնագետները հայտնել են, որ իրականում ոչ թե ապակին է ճաքել, այլ հատուկ շերտը, որը պաշտպանում էր քերծվածներից: […]

Եվ լրագրողները, և հանրապետության ժողովուրդը, բոլորն էլ ինձ ճանաչում են. նախարարը՝ երեկվա աղմկահարույց միջադեպից

՛՛Իմ մամուլի խոսնակն ամբողջությամբ ներկայացրել է խնդիրը, ես ավելացնելու կամ պակասեցնելու ոչինչ չունեմ: Եվ լրագրողները, և հանրապետության ժողովուրդը բոլորն էլ ինձ ճանաչում են՛՛,-ասաց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում էին լուրերը, թե նախարարությունում երեկ միջադեպ է գրանցվել: Նշենք, որ ըստ լուրերի՝ Արամայիս Գրիգորյանը խորհրդակցություն անցկացնելու ժամանակ իրեն պահել է […]

ԱԺ նախագահը ողջունեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հավաքը

Մայիսի 30-ին Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ Եռօրյա հավաքը հաշվետու հանդիպում է, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) տարբեր կառույցների ղեկավարներ հանդես են գալու զեկույցներով, ներկայացնելու են իրենց կառույցների աշխատանքները, նախանշելու են առաջիկա անելիքները։  Հավաքի բացման արարողությանը ներկա էին ՀՀԿ նախագահի տեղեկալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն […]

Ինչու էին թրթուրները մասսայական հարձակվել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց, որ թրթուրներն այս տարի մասսայական հարձակում գործեցին ցանքերի վրա, ու մայիսյան տոներին էլ արագ արձագանք եղավ Գյուղատնտեսության նախարարության կողմից: ՛՛Եղաք այդ տոների օրերին դաշտերում ու արագ հասցրիք թունաքիկմիկատները՛՛,-ասաց նա՝ դիմելով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչն էր թրթուրների […]

Ինչու պիտի ջահել տղան ծառայի /վիդեո/

Տավուշի մարզի N զորամասի զինծառայող Կարեն Մնացականյանը մի քանի օրից զորացրվում է: ՛՛Սպասումներ շատ կան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Զինվորի խոսքով՝ ծառայության վերջին օրերն ավելի հետաքրքիր են անցնում, ընկերների հետ կատակում են, հիշում անցած օրերը: Կարենի խոսքով՝ ծառայությունը տղայի համար է, յուրաքանչյուրը պետք է ծառայի: Այդ դեպքում ինչու են շատ տղաներ խուսափում ծառայությունից, հետաքրքրվեցինք. ՛՛Երևի […]

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 1-4-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 31-01-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի` 3-5 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի