Ինչու պիտի ջահել տղան ծառայի /վիդեո/
Տավուշի մարզի N զորամասի զինծառայող Կարեն Մնացականյանը մի քանի օրից զորացրվում է: ՛՛Սպասումներ շատ կան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Զինվորի խոսքով՝ ծառայության վերջին օրերն ավելի հետաքրքիր են անցնում, ընկերների հետ կատակում են, հիշում անցած օրերը:
Կարենի խոսքով՝ ծառայությունը տղայի համար է, յուրաքանչյուրը պետք է ծառայի: Այդ դեպքում ինչու են շատ տղաներ խուսափում ծառայությունից, հետաքրքրվեցինք. ՛՛Երևի մտածում են, որ անիմաստ ժամանակ են կորցնում, երկու տարի իրենց կյանքից գնում է, բայց նման բան չկա: Ծառայությունը ջահել տղուն շատ բան է տալիս, տղամարդ է դառնում՝ ավելի հասուն մտածելակերպով, կոփվում՛՛:
Զինվորը բարձր է գնահատում զորամասի պատրաստակամությունը: ՛՛Այս տարի արժանացել ենք բանակային կորպուսում երրորդ տեղ պատվոգրին: Հրամանատարությունը գոհ է մեզանից, մենք էլ՝ իրենցից՛՛:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: