24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եվ լրագրողները, և հանրապետության ժողովուրդը, բոլորն էլ ինձ ճանաչում են. նախարարը՝ երեկվա աղմկահարույց միջադեպից

՛՛Իմ մամուլի խոսնակն ամբողջությամբ ներկայացրել է խնդիրը, ես ավելացնելու կամ պակասեցնելու ոչինչ չունեմ: Եվ լրագրողները, և հանրապետության ժողովուրդը բոլորն էլ ինձ ճանաչում են՛՛,-ասաց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում էին լուրերը, թե նախարարությունում երեկ միջադեպ է գրանցվել:

Նշենք, որ ըստ լուրերի՝ Արամայիս Գրիգորյանը խորհրդակցություն անցկացնելու ժամանակ իրեն պահել է ՛՛լկտի եւ կոպիտ՛՛,  աշխատասենյակից դուրս եկած աշխատակիցներին միջանցքում դիմավորել են Գրիգորյանի թիկնապահները եւ բռունցքներով հարվածել ու հայհոյել:

Նախարարի մամուլի խոսնակ Թեհմինա Արզումանյանը երեկ հաստատել է, որ նախարարությունում  աշխատանքային քննարկման ժամանակ միջադեպ է գրանցվել՝ կապված ՀՀ ԲՆ տեղեկատվական վերլուծական ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտակ Գրիգորյանի վարքագծի հետ: Արտակ Գրիգորյանն, ով այս պահին նաև համատեղում է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները, չի կարողացել պատասխանել իր ղեկավարած կառույցի աշխատանքների վերաբերյալ նախարարի հարցերին: Ինչը բացատրելի էր, քանի որ փոխտնօրենը, համատեղելով մի քանի աշխատանքներ, կանոնավոր չէր հաճախել աշխատանքի և ի վիճակի չէր պատշաճ ներկայացնելու աշխատանքները, տեղյակ չի եղել իր ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ի խնդիրներից և գործունեությունից, ինչը, անշուշտ, չի գոհացրել նախարարին, ով բազմիցս ընդգծել էր, որ նախարարությունում չաշխատող և ոչ կոմպետենտ մարդիկ տեղ չունեն: Նախարարը դուրս է հրավիրել Գրիգորյանին՝ պահանջելով ՊՈԱԿ-ից հրավիրել իրազեկ աշխատակցի, ով կկարողանար ներկայացնել կառույցի գործունեությունը: Արտակ Գրիգորյանը դեռ նախարարի աշխատասենյակում սպառնացել է, որ ինքը մամուլի միջոցներով տարբեր նյութեր կհրապարակի նախարարի դեմ: Արտակ Գրիգորյանը նմանատիպ հայտարարությունները շարունակել է անել նախարարի աշխատասենյակից դուրս գալուց հետո:

Խոսնակը նաև ասել է, որ մի քանի ամիս առաջ Արտակ Գրիգորյանը չի կարողացել հաղթահարել նույն ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, նույնիսկ այն դեպքում, երբ միակ մասնակիցն է եղել: Իսկ ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աչքի էր ընկնում ոչ արդյունավետ և ոչ բավարար աշխատանքով: Ինչ վերաբերում է թիկնապահներին, ապա այդ լուրերը հերքվել են՝ ասելով, որ նախարարը թիկնապահ չունի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ