19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու էին թրթուրները մասսայական հարձակվել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց, որ թրթուրներն այս տարի մասսայական հարձակում գործեցին ցանքերի վրա, ու մայիսյան տոներին էլ արագ արձագանք եղավ Գյուղատնտեսության նախարարության կողմից: ՛՛Եղաք այդ տոների օրերին դաշտերում ու արագ հասցրիք թունաքիկմիկատները՛՛,-ասաց նա՝ դիմելով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչն էր թրթուրների հարձակման պատճառը, պիկը անցավ, թե կարող է մյուս տարի ևս կրկնվել:  ՛՛Չե՞ք կարծում, որ 2015-ի բյուջեից պետք է հատկացումներ արվեն սրա ուղղությամբ, ոչ ոք չի կարող բացատրել՝ սա իրենց բազմացման գագաթնակետներն էր, թե ոչ՛՛,-նկատեց նա:

Նախարարը պատասխանեց, որ այս տարի այդ հիվանդությունը գլուխ բարձրացրեց , սա հանկարծակի սկսեց: ՛՛Ես ուզում եմ հավաստիացնել, որ կենդանական աշխարհում կա պարբերականություն: 2011-ին կրծողների կողմից վանսներ եղան, իսկ վերջին տարիներին չկան: Հնարավոր է, նման պիկեր լինում են: Այս տարի ունեցանք այդ պիկը, որոշակի շատ էր Կոտայքի և Արագածոտնի մարզում՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ այսօր վիչակը նորմալ է, իսկ հաջորդ տարվա համար կնախատեսեն համապատասխան միջոցներ սրա դեմ պայքարի համար, ու վնասներ չեն կրի:

ԲՀԿ պատգամավորը նաև անդրադարձավ մեկ այլ խնդրի: ՛՛Ձեզ հատկացված էր մոտ 15 միլիարդ դրամ գումար, հաշվետու եղաք կեսը, մյուս կեսն ասացիք, որ ձեզ չի պատկանում, ապա մեկն եկավ ԺԵԿ-ից ինչճ-ր թուղթ էր բերել, որ կարող է ներկայացնել, չընդունեցինք: Չե՞ք կարծում, որ գյուղատնտեսությունն արդյունավետ ղեկավարելու համար պետք է մեկ միասնական օրգան, որտեղից ամբողջ գումարները կտրամադրվեն՛՛,-հարցրեց նա:

Նախարարն արձագանքեց, որ արդեն երրորդ տարին է, որ Լյովա Խաչատրյանն այս հարցը տալիս է իրեն, ինքն էլ պատասխանում է, որ այսօր իրենք իրականացնում են իրենց աշխատանքն իրենց լիազորությունների սահմաններում:

՛՛Դա բոլոր ոլորտներին է  վերաբերում, ունենք նոր կառավարություն ու վարչապետ, ով իր խոսքի մեջ ասել է, որ բոլոր ծրագրերը արդյունավետ են լինելու, և մենք ղեկավարվելու ենք այդ ծրագրով՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ