08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Քվեարկեք Արամ MP3-ի օգտին

Այսօր առավոտվանից համացանցը պարզապես հեղեղվել է կոչերով` քվեարկել «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանի մասնակից Արամ MP3-ի օգտին: երկրպագուները կոչերն ուղղել են հատկապես սփյուռքահայությանը եւ ընդհանրապես` Հայաստանից դուրս ապրողներին:  Հիշեցնենք, որ ժամեր անց, Երեւանի ժամանակով 23:00-ին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ առաջինը ելույթ է ունենալու մեր մասնակից Արամ MP3-ը:

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. ազատամարտիկները պատրաստվում են գնալ ծայրահեղ քայլերի

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի նեկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշմանն արձագանքեցին դահլիճում ներկաները՝ բացականչելով՝ ամոթ: Վոլոդյա Ավետսիյանը հայտարեց, որ քրեակատարողական հիմնարկում իր հանդեպ ոչ մարդկային վերաբերմունք է դրսևորվել: Նա նշեց, որ  իր հիվանդության պատճառով դիմել է բժշիկներին, ովքեր զննել են իրեն, ախտորոշել հիվանդություն, սակայն բուժում չեն նշանակել: […]

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության և ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը,  […]

Ակրոբատները ցած են ընկել հսկայական բարձրությունից /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Պրովիդենս քաղաքում կրկեսի 8 ակրոբատներ ներկայացման ժամանակ “Մարդկային ջահ” հնարքի ընթացքում ցած են ընկել 12 մետր բարձրույթունից` վնասելով նաեւ ներքեւում կանգնած ակրոբատներին: Վնասված ակրոբատներին միանգամից օգնություն են ցույց տվել եւ տեղափոխել հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսները կոտրվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպից անմիջապես հետո կրկեսը հետաձգել է […]

СЭ. Յուրա Մովսիսյանի գոլը՝ տուրի լավագույնների թվում/վիդեո/

Спорт Экспресс-ը Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած գոլը ”Տոմի” դարպասը (1-2) ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի լավագույն 5 գոլերի շարքում: ՛՛Որքան էլ հրեշավոր խաղա ՛՛Սպարտակը՛՛, հայազգի ռմբարկուն շարունակում է գոլեր խփել: Այս անգամ նա ձախ եզրից ստացած փոխանցումից հետո ուժգին հարվածով գրավեց մոտակա անկյունը՛՛,-գրում է կայքը: Հավելենք, որ ընդհանուր հաշվարկով Մովսիսյանը գլխավորում […]

Ինչ փաթեթի շուրջ են պայմանավորվել /վիդեո/

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ անգամ հանդիպման ժամանակ ինչ-որ փաթեթի շուրջ են պայմանավորվել: ”Գալուստ Սահակյանին կողմ քվեարկել, ապագա Կառավարության ծրագրին դեմ չքվեարկել, Սպորտի նախարար, այդ նույն փաթեթն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը: Վերջինս ԱԺ նախագահի ընտրություններին հետևելով ենթադրում է, […]

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված՝ 2013թ. իրականացված և 2014 թվականին ծրագրված աշխատանքները։ «2013 թվականին աննախադեպ մի ծրագիր մեկնարկեց՝ թեքահարթակների կառուցումը. առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացվել, մասնավորապես՝ 20 մլն դրամ, թեքահարթակների կառուցման համար։ Այս ծրագիրը ևս մեկ ուղի է դեպի ավելի հարմարավետ Երևանի […]

”Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն”. համաժողով Ծաղկաձորում

Այսօր Ծաղկաձորում աշխատանքը  սկսեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ավստրիական Զարգացման Գործակալության համագործակցությամբ կազմակերպած «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն»  տարածաշրջանային համաժողովը։                   Համաժողովի աշխատանքներին մասնակցում են  տարբեր երկրներից հրավիրված  մասնագետներ, փորձագետներ՝ ԱՄՆ  Գյուղդեպարտամենտից, Ավստրիական Զարգացման Գործակալությունից , ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կրիտաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։        Համաժողովի նպատակն է […]

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում ստանձնած իր պարտականություններից, կոչվել է ուսման Վիեննայի Կաթոլիկ համալսարանում, Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Մայր Աթոռի Կալվածոց տեսչի պարտականություններից, իր ծառայությունը կբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված