08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Արամ MP3-ը հաջողություն է մաղթել

”Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, հատկապես Սերգեյ Չետկովիչին: Մեծ երեկոն կսկսվի ընդամենը մի քանի ժամ անց”,-twitter-ի իր էջում գրել է Եվրատեսիլ 2014-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ը: Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է այսօր Երեւանի ժամանակով ժամը 23.00-ին Կոպենհագենում: Առաջին կիսաեզրափակչում առաջինը բեմ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն, ով կներկայացնի իր “Not Alone” երգը”:

”Ոսկե ծիրան”-ի այս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին

Մայիսի 6-ին«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության և իր գլխավոր գործընկեր՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրեց փառատոնի 11-րդ մեկնարկը: Ասուլիսի բանախոսները` ՀՀ Մշակույթի նախարար ՀասմիկՊողոսյանը, փառատոնի տնօրեն  ՀարությունԽաչատրյանը,  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌալֆՅիրիկյանը, ինչպես նաև փառատոնի ծրագրերի տնօրեն ՄիքայելՍտամբոլցյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար ՍուսաննաՀարությունյանը լրագրողներին ներկայացրեցին այս տարվա կարևորագույն […]

Մաքսային միությունից՝ Անաստաս Միկոյան /վիդեո/

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը դեմ է Երևանում ԽՍՀՄ պետական եւ կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի և ընդհանրապես որևէ քաղաքական գործչի արձանը տեղադրելուն: ՛՛Քաղաքական կյանքն այնպիսին է, որ տարիների ընթացքում ամեն ինչ փոփոխվում է, ամեն ինչ հակառակ ուղղությամբ կարող է  գնալ, մյուս օրը կարող է պարզվի, որ վատն են, ու մեր դառը փորձը ցույց է տալիս, որ հաջորդ օրն […]

՛՛Պետք է առնվազն ներողություն խնդրի՛՛

Վայոձ ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կանդրադառնա մամուլի հրապարակումներին այն դեպքում, եթե այդ ՛՛պատասխանատու՛՛ լրավամիջոցների ղեկավարներն, որոնց հրապարակած նյութերն իրականություն չեն դարձել, հրաժարական տան: Այսօր լրագրողների հետ զրույցում մարզպետն այսպես մեկնաբանեց  իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը: ՛՛Եթե գրում են՝ շաբաթ օրը Վայոց ձորի մարզպետը պաշտոնանկ կարվի, ու նա այդ օրը պաշտոնանկ չի արվում, նշանակում է՝ այդ […]

՛՛Ռեժիմ սպանիր ինձ, ես հայ եմ՛՛. վերջին անգամ են զգուշացնում /լրացված/վիդեո/

՛՛Ռեժիմ սպանիր ինձ, ես հայ եմ՛՛ մակագրությամբ շապիկներով այս պահին մի խումբ ազատամարտիկներ ակցիա են իրականացնում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն 1-ին ատյանի դատարանի դիմաց: Նրանք պահանջում են արդարադատության ներկայացուցիչներից ՛՛ձեռքերը ետ պահել ազատամարտիկից և անմիջապես ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին՛՛: ՛՛Ի պաշտանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք վստահ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: «Մեր […]

Վարչապետը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը:  Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. ”Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք […]

Ֆրանկեյնշտեյն է դարձել Երևանը

Տոնական օրերին Ծիծեռնակաբերդի բարձրունքից և «Հաղթանակ» զբոսայգուց նայելով Երևան քաղաքի տեսարանին՝ սրտի ցավ ապրեցի և ահավոր հիասթափություն…Հիասթափություն ինձանից, իմ հարազատ քաղաքի բնակիչներից, իմ երկրի քաղաքացիներից…Ամոթի զգացում այն պաշտոնյաների, ճարտարապետների համար, որոնց գործունեության, անգործունեության կամ լուռ անտարբերության արդյունքում տարիներ շարունակ խաթարվել է մայրաքաղաքի, ինչու չէ նաև հանրապետության մյուս քաղաքների տեսքը, քաղաքաշինական նորմերն ու ճարտարապետական լուծումները: Չկար իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված