15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Ռեժիմ սպանիր ինձ, ես հայ եմ՛՛. վերջին անգամ են զգուշացնում /լրացված/վիդեո/

՛՛Ռեժիմ սպանիր ինձ, ես հայ եմ՛՛ մակագրությամբ շապիկներով այս պահին մի խումբ ազատամարտիկներ ակցիա են իրականացնում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն 1-ին ատյանի դատարանի դիմաց: Նրանք պահանջում են արդարադատության ներկայացուցիչներից ՛՛ձեռքերը ետ պահել ազատամարտիկից և անմիջապես ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին՛՛:

՛՛Ի պաշտանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք վստահ են՝ Հայաստանում արդարադատություն չկա, քանի որ ռեժիմը խեղդում է  ցանկացած ըմբոստության փորձ և ազատամարտիկներն էլ ազատամարտիկ կոչվելու փոխարեն այսուհետ պետք է համարվեն անազատամարտիկներ: ՛՛Ընտանիքի միակ կերակրողը հայտնվել է անազատության մեջ, մարդ, նա մարդ է, ով արյուն է թափել, սակայն այսօր մեղադրվում է խարդախության մեջ, սա ի՞նչ է նշանակում՛՛,-ասաց Սարուխանյանն ու հավելեց, որ այս ակցիան ունի ենթատեքստ:

՛՛Սա զգուշացում է, վերջին անգամ զգուշացնում ենք՝ կամ արդարադատություն կհաստատվի, կամ կգնանք ծայրահեղ քայլերի՛՛:

Հիշեցնենք, այսօր 14:30 կայանալու է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հերթական դատական նիստը: Նա ձերբակալվել է 2013 թ-ի սեպտեմբեր 20-ին, Անկախության տոնից մեկ օր առաջ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ