11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

”Ակտոբեն” հաղթեց. Մարկոսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը/վիդեո/

Ղազախստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ”Ակտոբե” հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց ”Կայսարին”: ”Ակտոբեի” մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին եւ Ռոբերտ Արզումանյանը: Մարկոսը 34-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Պիզելին փոխարինվել է 67-րդ րոպեին: ”Ակտոբեն” դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Աղաչում եմ օգնեք ինձ, կամ ես թող ստեղ մեռնեմ հասեք երեխեքիս. ահազանգ կանանց գաղութից

Մարդկային ճակատագրերը տարբեր են, մարդկային հոգիները նույնպես….Երբեմն աղքատությունը և սոցիալական ծանր կացությունը մարդուն մղում են հանցագործության: Կարինե Այվազյանը զղջում է արածի համար: Աբովյան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը ուզում է մեռնել, սակայն կարծում է, որ հոգին այդ դեպքում էլ հանգիստ չի գտնի… Կարինե Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Henaran.am-ի թղթակցի հետ: Հինգ երեխա լույս աշխարհ բերած մայրը դատապարտվել է […]

Տիգրան Սարգսյանի հետ կապ չունի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց լուծարել Գյումրու տեպխնոպարկ ՓԲ ընկերությունը:   ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունան պետ Արման Սահակյանն ասաց, որ վարչությունում քննարկման առարկա է դարձել մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը կամ դրանցում  լիազոր ներկայացուցիչների ինստիտուտ ներդրման հարցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն ՛՛Գյումրու […]

Անհայտ կորած ՀՀ քաղաքացու դին հայտնաբերվել է գետում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 14-ին, ժամը 20.55-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.48-ին Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Շուլավեր գյուղում՝ Դեբեդա գետում, հայտնաբերվել է ՀՀ-ում անհայտ կորած ՀՀ քաղաքացի Բագրատաշենի բնակչուհի` 1946 թ.  ծնված Էլմիրա Ռաֆիկի Մելքումյանի դին:

Տավուշի նախկին մարզպետն այլ աշխատանքի կանցնի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով Արմեն Ղուլարյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը մեկ այլ որոշման նախագծով Հովիկ Աբովյանին նշանակեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ղուլարյանը կանցնի այլ աշխատանքի: 

Գորիսի քաղաքապետի երիտասարդ թեկնածուն չի խախտում օրենքը

 Հունիսի 8-ին մի շարք մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 2 քաղաքային համայքներում՝ Ջերմուկում եւ Գորիսում: Այստեղ կպայքարեն 4 թեկնածու, որից երկուսը Հանրապետական են:Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գորիսը 14 տարի ղեկավարած 59-ամյա Նելսոն Ոսկանյանը որոշել է այլեւս քաղաքապետ չաշխատել: Սա է եղել միակ պատճառը, որ չի առաջադրվել: Նա շարունակելու է նախկին գործը շինկազմակերպությունում: ՀՀԿ-ն առաջադրել է […]

”Թող ես լինեմ վատագույնը, բայց ”Սպարտակը” դառնա չեմպիոն”.Օզբիլիս

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Спорт Экспресс-ի հետ զրույցում հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի իր ակումբը դառնա չեմպիոն: -”Самый лучший из армян – это Юра Мовсисян” (Հայերից լավագույնը Յուրա Մովսիսյանն է). վիրավորական չէ՞, երբ երկրպագուները չեն երգում Ձեր մասին: – Ինչու վիրավորվեմ, եթե թիմում լավագույնը Յուրան է: Նա մշտապես գոլի հեղինակ է […]

Վարչապետը զարմացավ. խոստացավ հանդիպել զոհված զինվորների ծնողներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստից առաջ շենքի դիմաց հանդիպեց մշտապես այստեղ հավաքվող քաղաքացիների հետ: Տարբեր ժամանակներում բանակում զոհված զինծառայողների ծնողները վարչապետին դժգոհեցին, որ իրենց որդիների մահվան գործերը մինչև հիմա բացահայտված չեն: Հովիկ Աբրահամյանը խոստացավ նրանց ընդունել, լսել նրանց պատմություններն ու փորձել նրանց հարցերին ևս պատասխան գտնել: Henaran.am-ի հետ զրույցում մայրերից Իրինա Ղազարյանն ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի