08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը զարմացավ. խոստացավ հանդիպել զոհված զինվորների ծնողներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստից առաջ շենքի դիմաց հանդիպեց մշտապես այստեղ հավաքվող քաղաքացիների հետ: Տարբեր ժամանակներում բանակում զոհված զինծառայողների ծնողները վարչապետին դժգոհեցին, որ իրենց որդիների մահվան գործերը մինչև հիմա բացահայտված չեն: Հովիկ Աբրահամյանը խոստացավ նրանց ընդունել, լսել նրանց պատմություններն ու փորձել նրանց հարցերին ևս պատասխան գտնել:

Henaran.am-ի հետ զրույցում մայրերից Իրինա Ղազարյանն ասաց, որ վարչապետը զարմացել է՝ իրենց այստեղ տեսնելով ու ասել է, թե չգիտեր, որ նրան ամեն հինգշաբթի օրը գտնվում են Կառավարության շենքի դիմաց: Նրանք նշեցին, որ վարչապետը խոսատցելէ  հանդիպել՝ ՛՛տեսնենք՝ ինչ կլինի՛՛,-ասացին:

Վարչապետին մոտեցավ նաև մի տղամարդ, ով պահանջում էր հանդիպում կազմակերպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հովիկ Աբրահամյանը նրան ևս խոստացավ, որ կկազմակերպի այդ հանդիպումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ