02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղաչում եմ օգնեք ինձ, կամ ես թող ստեղ մեռնեմ հասեք երեխեքիս. ահազանգ կանանց գաղութից

Մարդկային ճակատագրերը տարբեր են, մարդկային հոգիները նույնպես….Երբեմն աղքատությունը և սոցիալական ծանր կացությունը մարդուն մղում են հանցագործության: Կարինե Այվազյանը զղջում է արածի համար: Աբովյան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը ուզում է մեռնել, սակայն կարծում է, որ հոգին այդ դեպքում էլ հանգիստ չի գտնի…

Կարինե Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Henaran.am-ի թղթակցի հետ:

Հինգ երեխա լույս աշխարհ բերած մայրը դատապարտվել է 5 տարի 3  ամիս ազատազրկման:

Այվազյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի առաջին մասով՝ թրաֆիկինգ և 325 հոդվածով աշխատանքային կեղծ տեղեկանք տալու համար: Նա նշում է, որ երկրորդ հոդվածին համարժեք հանցագործություն կատարել է, սակայն առաջին հոդվածը այդպես էլ չի ընդունում:

Կարինեյի փոքր տղան Բենիամինը, որը կարոտում է մորը անչափ և հաճախ դպրոց չի գնում հագուստ չունենալու պատճառով 9 տարեկան է: Մյուս տղան Ռուդիկը արդեն 16 տարի տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Տղայի ոտքերը անդամահատել են վերջերս ու երիկամների խնդիրներն էլ զուգահեռ:

”Ամեն տեսակ պատժի համաձայն էի, թող տուգանեյին, թող տարիներով ձրի աշխատեյի, միայն երեխեքիս գլխին լինեյի հիմա: Սոված-ծարավ ապրում են… 12 տարի վիրավոր ազատամարտիկ ամուսին եմ պահել մինչև մահացավ: Էս ինչ աշխարհա ազգի համար երեխա էր ուզում: Հիմա ես ստիպված հանցագործ դարձա…”,-պատմեց Կարինեն:

Կարինեն հավաստեց, որ այսօր երեխաների միակ հացի աղբյուրը Ռուդիկի թոշակն է, որով նրանք չգիտեն տղային պանպերս առնեն թե՞ հաց:

Կարինե Այվազյանի մեծ դուստրը 24 ամյա Մարիետան հոգում է 4 հաշմանդամ երեխաների խնդիրը:

Կարինեն բազմաթիվ անգամ դիմել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը իրեն մի քանի օր արձակուրդ տալու խնդրանքով: Սակայն նրան միշտ մերժել են, պատճառաբանելով որ դեռ ազատազրկման 2 տարին չի լրացել:

Տեղեկացնենք, որ Աբովյան ՔԿՀ-ում մայիսի 9-ի տոնական ճաշից հետո թունավորված դատապարտյալների թվում է եղել Կարինե Այվազյանը, ում վիճակը մինչ այս պահը նրա փոխանցմամբ  անհանգստացնող է:

”Աղաչում եմ օգնեք ինձ, կամ ես թող ստեղ մեռնեմ հասեք երեխեքիս…..”,-խնդրեց Կարինեն:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ