16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տիգրան Սարգսյանի հետ կապ չունի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց լուծարել Գյումրու տեպխնոպարկ ՓԲ ընկերությունը:  

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունան պետ Արման Սահակյանն ասաց, որ վարչությունում քննարկման առարկա է դարձել մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը կամ դրանցում  լիազոր ներկայացուցիչների ինստիտուտ ներդրման հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն ՛՛Գյումրու տեխնոպարկ՛՛ ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչև օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար և առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ ՛՛Անալիտիկսարք-մեկ՛՛ ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն ընկերության ակտիվներն իրենցից ներկայացնում են 22 հատ հիմնական միջոցներ՝ 9794,0 հազար դրամ հաշվեկշռային արժեքով,  17669,0 հազար դրամ այլ ոչ ընթացիկ ակտիվներ և 413,0 հազար դրամ այլ ընթացիկ ակտիվներ: Ընկերությունն անշարժ գույք չունի: 

Հարցն ընդունելուց հետո Արման Սահակյանը թյուր կարծիք չստեղծելու հմար ընդգծեց, որ այս ծրագիրը կապ չունի Գյումրու տեխնոպարկի հետ: Նշենք, որ տեխնոպարկ հիմնելու ծրագիրն առաջ էր քաշել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանն էլ կատակեց, թե պետք է այդ մասին ավելի հաճախ ասել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ