08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 19, 2014

Հրամանատարի տեղակալը զինվորներին խոստացավ հրաժարվել ծխելուց

Դիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ շուրջ 500 զինծառայողի շրջանում։ Համամասնորեն ընտրվել են դիրքապահ և թիկունքային […]

Ես ծայրամաս եմ ապրում, իմ ի՞նչին է պետք. Մհեր Սեդրակյանը՝ Վերնիսաժի կրակոցներից

՛՛Ես ծայրամաս եմ ապրում, իմ ի՞նչին է պետք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ գնահատական կարող է տալ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: ՛՛Ես ծայրամաս եմ ապրում, ոչ մի բանի մասին չեմ էլ կարդում՛՛,-հավելեց պատգամավորն ու մտավ աշխատասենյակ՝ դուռը փակելով լրագրողների առջև: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի […]

Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ` Ջեյմս Ուորլիքի հայտարարության

Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, “Կարնեգի“հիմնադրամում,  ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավսրման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը […]

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

Այսօր Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյան: Նախքան քննարկվող հարցերին անցնելը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսօր՝ մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է: ՀՀ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 

Արթուր Եդիգարյանը մասնակցեց ”Կայրաթի” հաղթական խաղին/վիդեո/

Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում ”Կայրաթը” սեփական հարկի տակ ընդունեց ”Ժետիսուին”: ”Կայրաթը” հաղթեց մրցակցին 2-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 72-րդ րոպեին:

Յուվեցի Կարոյի փեսան ձերբակալված է. ոստիկանությունը մանրամասնում է

“Վերնիսաժի”  մոտ հրաձգության մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան,  ձերբակալվել է: Դա հաստատել է նաև ոստիկանության լրատվական ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է.  “Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների […]

Վերջին դասը` մայիսի 23-ին

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` “Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին” 10.06.2013թ. թիվ 730-Ն հրամանի` ուսումնական պարապմունքները հանրակրթական դպրոցներում կավարտվեն 2014 թ. մայիսի 23-ին:

Կարո Կարապետյանի մանդատը վայր դնելու հարց չկա

՛՛Բայց ինչո՞ւ պետք է Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց քննարկվի, նա կարող էր մի դեպքում մանդատից հրաժարվել, եթե ինքը կամ իր տղան մասնակից լիներ այդ միջադեպին, այդ ժամանակ իմաստ կունենար նման հարց քննարկել՛՛,-լրագրղների հետ զրույցւմ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ԲՀԿ-ում քննարկվում է խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի մանդատից […]

Ծեծել են Լիսկայի Զարզանդին. HayNews.am

 Ինչպես  տեղեկացնում են HayNews.am-ի  գորիսյան մեր աղբյուրները, մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող հյուրանոցի առաջին հարկում գտնվող ստրիպտիզ ակումբի բացմանը միջադեպ է գրանցվել: Ակումբի աշխատանքները համակարգում է Խաչատրյանի թիկնապահը Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինս փորձել է նկատողություն անել հաճախորդներին, որից հետո ահաբեկել՝ դանակ հանելով, ինչին հետեւել է հաճախորդների պատասխանը: Դուրս գալով ակումբի սրահից, նրանք Զարզանդին ծեծել են:  Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի