08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2014

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում […]

”Ուրալը” հաղթեց. Էդգար Մանուչարյանը վաստակեց 11 մետրանոց/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Եկատերինուրգի ”Ուրալը” սեփական հարկի տակ ընդունել էր ”Կուբանին”: Հանդիպման 25-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով մեկնարկային կազմում էր, 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար, որն անվրեպ իրացրեց Ասեւեդոն: 36-րդ րոպեին Իգնատեւը խփեց պատասխան գնդակը: 83-րդ րոպեին ”Ուրալին” հաղթանակ բերեց Դորոժկինի գոլը:

Որն է ծառայության գլխավոր դժվարությունը /վիդեո/

Հայոց բանակում ծառայող զինվորների համար ոչ մի դժվար բան չկա: Տավուշի մարզի N զորամասի զինվոր Նարեկ Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասացղ, որ արդեն տասը ամիս է, որ ծառայում է, և այսքան ժամանակ դեռ դժգոհելու առիթ չի ունեցել: ՛՛Սկզբնական փուլն է դժվար, դրանից հետո արդեն ավելի հեշտ է ստացվում՛՛,-պատմեց նա: Նույնիսկ կարտոը, ինչից հախաճ դժգոհում են […]

”Կշարունակեմ ելույթներս Հայաստանի հավաքականում”.Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսի 5-ին կդառնա 40 տարեկան, մտադիր չէ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նշենք, որ ամռանն ավարտվում է Բերեզովսկու պայմանագիրը ”Դինամոյի” հետ: ”Առայժմ հասկանալի չէ՝ կշարունակեմ ելույթ ունենալ ”Դինամոյում”, թե ոչ: Այս իրավիճակում են թիմի շատ ֆուտբոլիստներ: Ղեկավարությունը սպասում է մրցաշրջանի ավարտին, որի արդյունքում էլ կորոշվի, թե ով կմնա […]

Մենք սիրում ենք քեզ նախագահ ջան. շուշեցի կինը անհամբեր էր /վիդեո/

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից շուրջ 6 տասնամյակ  անց հաղթանակի օրվան, որպես կրկնահաղթանակի հրավեր հայ ժողովուրդը տոնեց Շուշիի ազատագրումը:Փառքով պսակվեց “Հարսանիք լեռներում” օպերացիան: Այսօր, այդ հաղթանակից 22 տարի անց պատմական Շուշին ապրում է հայեցի, ադրբեջանական մինարեթների կիսաքանդ պատերը խոնարհվել են մեր քրիստոնյա հավատքի առաջ: Henaran.am-ը տեխնիկական պատճառներով մեկ օր ուշացումով Ձեզ կտրամադրի մեր շարքը, որը սկսվում […]

Կոտայքի նորանշանակ մարզպետը ներկայացվեց

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ բարձր գնահատեց մարզպետի պաշտոնում նրա երկարատեւ աշխատանքը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում եւս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում: […]

”Միասին հաղթենք Եվրատեսիլում”. Արաս Օզբիլիս

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար եւ կոչ արել այսօր երեկոյան Կոպենհագենում կայանալիք Եվրատեսիլի եզրափակչի ժամանակ քվեարկել Հայաստանի օգտին: ”Tomorrow 10.05.2014 THE GRAND FINAL ! Don’t forget to vote for Armenia #7 .. Let’s win Eurovision together”,- գրել է Օզբիլիսը:

Որևէ մեկը չմտածի, որ Հայաստանն որբի գլուխ է. Զոհրաբյանը՝ ՌԴ դեսպանին

”Չեմ կարծում, որ արժի ամեն մի հայտարարության այդքան ուշադրություն դարձնել, հատկապես որ դրան շատ հստակ արձագանքել է ԱԳ նախարարությունը: Ես պիտի միանամ այդ դիտարկմանը՝ ՀՀ-ում բոլոր հասարակական կազմակերպությունները գործում են օրենսդրության համաձայն՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես կարձագանքի ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Եթե Ռուսաստանում կան հասարակական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի