28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք սիրում ենք քեզ նախագահ ջան. շուշեցի կինը անհամբեր էր /վիդեո/

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից շուրջ 6 տասնամյակ  անց հաղթանակի օրվան, որպես կրկնահաղթանակի հրավեր հայ ժողովուրդը տոնեց Շուշիի ազատագրումը:Փառքով պսակվեց “Հարսանիք լեռներում” օպերացիան:

Այսօր, այդ հաղթանակից 22 տարի անց պատմական Շուշին ապրում է հայեցի, ադրբեջանական մինարեթների կիսաքանդ պատերը խոնարհվել են մեր քրիստոնյա հավատքի առաջ:

Henaran.am-ը տեխնիկական պատճառներով մեկ օր ուշացումով Ձեզ կտրամադրի մեր շարքը, որը սկսվում է հաղթանակած մայիսի 9-ից:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ իրենց խոնարհումը բերեցին Շուշիի ազատագրման հերոսներին: Նրանք և այլ պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ծաղիկներ դրեցին Շուշիում դրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին: 

Շուշիում ՀՀ նախագահը մեծ սեր էր վայելում: 

“Ով ինչ ուզումա ասի մենք սիրում ենք քեզ՝ նախագահ ջան”,-ասաց շուշեցի կինը:

ՀՀ նախագահը զրուցեց և շփվեց շուշեցիների հետ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ