21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Կշարունակեմ ելույթներս Հայաստանի հավաքականում”.Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսի 5-ին կդառնա 40 տարեկան, մտադիր չէ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նշենք, որ ամռանն ավարտվում է Բերեզովսկու պայմանագիրը ”Դինամոյի” հետ:

”Առայժմ հասկանալի չէ՝ կշարունակեմ ելույթ ունենալ ”Դինամոյում”, թե ոչ: Այս իրավիճակում են թիմի շատ ֆուտբոլիստներ: Ղեկավարությունը սպասում է մրցաշրջանի ավարտին, որի արդյունքում էլ կորոշվի, թե ով կմնա ակումբում: Մի կողմից դա տհաճ է, մյուս կողմից էլ՝ շատ լավ է մոտիվացնում մարզիկներին ”Դինամոյի” պես մեծագույն ակումբում խաղալու ձգտման մեջ: Ինչ վերաբերում է ինձ, մտադիր եմ շարունակել պրոֆեսիոնալ կարիերաս: Նաեւ ցանկանում եմ շարունակել ելույթս Հայաստանի հավաքականում”,-Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Итар-Тасс-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ