16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Որևէ մեկը չմտածի, որ Հայաստանն որբի գլուխ է. Զոհրաբյանը՝ ՌԴ դեսպանին

”Չեմ կարծում, որ արժի ամեն մի հայտարարության այդքան ուշադրություն դարձնել, հատկապես որ դրան շատ հստակ արձագանքել է ԱԳ նախարարությունը: Ես պիտի միանամ այդ դիտարկմանը՝ ՀՀ-ում բոլոր հասարակական կազմակերպությունները գործում են օրենսդրության համաձայն՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես կարձագանքի ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

՛՛Եթե Ռուսաստանում կան հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են ինչ-ինչ ֆունկցիաներ իրականացնել օրենքից դուրս, ապա, բարեբախտաբար, Հայաստանում յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն հստակ իրականացնում է իր գործառույթը մեր օրենսդրության համաձայն՛՛,-շեշտեց նա: Զոհրաբյանը կարծում է, որ ցանկացած դիվանագետ՝ անկախ նրանից, թե որ երկրի դիվանագետն է, պիտի հստակ իրականացնի միայն իր դիվանագիտական գործառույթները: ՛՛Դա վերաբերում է թե Ռուսաստանի դեսպանին տվյալ դեպքում, թե օրինակ՝ հիշում եք՝ ես նույն կերպ բավականին սուր արձագանքեցի, երբ ԱՄՆ դեսպանը դարձավ պարտադիր էլէմենտի լոբբիստը: Ես գտնում եմ, որ որևէ մեկը չպիտի մտածի, որ Հայաստանն որբի գլուխ է, որ ով ինչ ուզենա, այստեղ կարող է ասել և այստեղ կարող է հայտարարել՛՛,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Վոլինկինն, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է, թե պետք է զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ