24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Քառյակը պիտի այնպես անի, որ Կառավարության ծրագիրը չհաստատվի. Ա. Մարտիրոսյան

”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ ԲՀԿ-ը կոալիցիա կմտնի, իսկ ՀՅԴ-ի որոշմանը պետք է սպասել: Այս մասին նա ասաց այսօր ”Հենարան” ակումբում լրագրողների հետ զրույցում: Քառյակի ապագա գործունեության մասին խոսելով` նա նշեց. ”Մենք, որպես առաջին փուլ, պայքարում էինք վարչապետի` որպես իշխանության մի մասի հրաժարականի համար: Մենք արմատական ամբողջական իշխանափոխության կոմղնակից ենք, ու պետք […]

Մայրը սպանել է 7 նորածինների եւ մարմինները պահել նկուղում

Ամերիկյան Յուտա նահանգի Փլեսանթ-Գրոուվի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ այն բանից հետո, երբ բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերվել, տեղեկացնում է  Fox News-ը: Ձերբակալվածը  39-ամյա Մեգան Հանթսմենն է, ով կասկածվում է 1996-2006թթ.-ին լույս աշխարհ եկած երեխաներին սպանելու մեջ: Նա ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Ըստ նախնական տեղեկությունների` հենց նա է լույս աշխարհ […]

Ես զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի եւ Ղարաբաղի իրավիճակների միջեւ. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան, նախօրեին INTERFAX.RU-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Ղրիմի նախադեպից հետո արդյոք կարելի է սպասել Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր զարգացումների, խորհուրդ է տվել զուգահեռներ չանցկացնել Ղրիմի եւ Ղարաբաղյան հարցի միջեւ։  «Ես զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի, Մերձդնեստրի և Ղարաբաղի իրավիճակների միջև։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ […]

Մխիթարյանի գոլն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության լավագույն գոլերի հնգյակում/վիդեո/

Bundesliga.de-ն կազմել է Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը, որտեղ ընդգրկվել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ”Բավարիայի” դարպասը: Հիշեցնենք, որ ”Բորուսիան” հաղթել էր ”Բավարիային” 3-0 հաշվով:

ԲՀԿ-ը կփչանա՞/վիդեո/

Աժ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ կամաց-կամաց եռյակի վերածվող քառյակին և խոսեց նաև ԲՀԿ-ի քայլերի ու ակնկալիքներ մասին: “ԲՀԿ-ը իրեն այլընտրանք հռչակելու օրից հիմնական թիրախ է ունեցել կառավարությանը և վարչապետի անձը, ԲՀԿ-ը Հովիկ Աբրահամյանի պարագան էտպես սուր չի կարող ընդունել: Հովիկ Աբրահամյանը ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի համար”,-նշեց Արզումանյանը: Անդրադառնալով հարցին […]

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին եռամսյակի գնահատման եւ վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:   Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է […]

Վարչապետը ստացել է Վեհափառի օրհնությունը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Facebook-յան հանրագրում տեղեկացրել է. ”Քիչ առաջ այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Որպես հայ քրիստոնյա ինձ համար կարևոր էր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ստանալ Վեհափառի հայրապետական օրհնությունը”:

ԲՀԿ-ն երկրորդ անգամ նույն գետը չի մտնի. ԲՀԿ պատգամավոր

”Առայժմ չգիտեմ, կապրենք-կտեսնենք, ծրագիր կներկայացնեն, նոր եզրակացություներ կանենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Պատգամավորը շեշտեց, որ ծրագրից ու նրա իրականացումից շատ բան է կախված: ”Կարող է` մի բան ասվի, քայլերն այլ լինեն”,-նկատեց նա: Հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որ կկարողանա բարեփոխումներ անել, պատասխանեց. […]

Հրդեհի արդյունքում 2 հազար տուն է այրվել. 16 զոհ կա /վիդեո/

Չիլիի Վալպարաիսո քաղաքում խոշոր բռնկվել, որի արդյունքում 2 հազար տուն է այրվել, 16 հոգի մահացել է, փոխանցում է РБК-ն: Տեղի իշխանությունները ստիպված են եղել մի քանի հազար հոգու տարհանել: Երկրի նախագահը քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել: Հրդեհը մարելու համար 12 ժամ է պահանջվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի