25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի եւ Ղարաբաղի իրավիճակների միջեւ. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան, նախօրեին INTERFAX.RU-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Ղրիմի նախադեպից հետո արդյոք կարելի է սպասել Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր զարգացումների, խորհուրդ է տվել զուգահեռներ չանցկացնել Ղրիմի եւ Ղարաբաղյան հարցի միջեւ։ 

«Ես զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի, Մերձդնեստրի և Ղարաբաղի իրավիճակների միջև։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կան համանախագահներ՝ հանձին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, որոնք ձգտում են նպաստել հայերի և ադրբեջանցիների ուղղակի երկխոսությանը»,-ասել է նա։ 

ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ վերջերս ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստն էր, որի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ