24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Ծայրաստիճան են

”Մեզ մոտ ընդդիմությունը ծայրաստիճան յուրաքանչյուր պրոցես փորձում է վերագրել իր առավելություններին կամ ոչ առավելություններին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` արձագանքելով ընդդիմադիրների հայտարարություններին, թե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն իրենց պառակտելու համար է հիմա ներդրվում: Սահակյանը շեշտեց, որ ռաջին անգամ Սահմանադրության տեքստը կազմվում է բոլորի հետ միասին: ”Այնպես որ փոխանակ փորձեն նեղ կուսակցական շահերով մտածել, […]

Լուիզա Ղամբարյանը հարգու՞մ է աղանդավոր գործընկերներին /վիդեո/

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Թե՞ որ եկեղեցին է հաճախում հարցը նրան պատահաբար ուղղեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Լուիզա Ղամբարյանը նշեց, որ իր հավատը ամուր է և աղանդների հետ կապված ինքը բացասական վերաբերմունք ունի, չնայած հարգում է այն գործընկերներին, ովքեր ընտրել են այդ ճանապարհը: “Շատերը […]

Շումախերը երբեմն գտնվում է գիտակցության մեջ

”Formula-1” դասի ավտոարշավորդ Միխայել Շումախերը առաջընթաց է գրանցում առողջության վերականգնման գործընթացքում: Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել նախորդ տարվա վերջին եւ մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ: Ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել էր, որ Շումախերը արձագանքում է ձայներին և լույսին: ”Կան պահեր, երբ նա արթնանում է, եւ պահեր, երբ նա գտնվում է գիտակցության մեջ”,-հայտնել է […]

Որոնք են լինելու նորանշանակ վարչապետի առաջին անելիքները

”Ես կարծում եմ` ամենաառաջինը, որ պետք է իրականացվի, այս տարվա բյուջեի ցուցանիշներն են, տնտեսության ակտիվացումը: Կարծում եմ, որ բավական արագ կզգանք այդ ուղղությամբ դրական քայլեր”,-խոսելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ունեցած ակնկալիքներից` Henaran.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ինչ վերաբերում է կոալիցիոն Կառավարության ձևավորման հնարավորությանն, ապա պատգամավորը նշեց, որ կոալիցիոն Կառավարություն արդեն կա: ”Եթե […]

Վարորդները խմբով նկարահանվել են ինքնասպանի ֆոնի վրա /ֆոտո/

Լոս-Անջելեսի 105-րդ փողոցը օրերս ամբողջովին փակվել է, քանի որ մի խումբ վարորդներ, տեսնելով, որ մի տղամարդ ուզում է ցած նետվել կամուրջին, որոշել են լուսանկարվել ինքնասպան եղող տղամարդու ֆոնի վրա, գրում է Газета.Ru-ն: Նկարները անմիջապես հայտնվել են սոցիալական ցանցերում, իսկ ահա ինքնասպան լինել ցանկացող տղամարդուն ոստիկանները բարեբախտաբար, փրկել են:

Goal.com-ը Մխիթարյանին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում

Goal.com կայքը կազմել է Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է Դորտմունդի Բորուսսիայի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Բավարիայի դեմ խաղում բացեց հանդիպման հաշիվը եւ մասնակցեց իր թիմի երկրորդ գոլին:

Տարեցները` Օրրանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում

Երկու հազար թվականից` իր հիմնադրման օրվանից, Օրրանն իր հարկի տակ է վերցրել հարյուրավոր միայնակ տարեցների` նրանց համար ծառայելով որպես ապահով ու ջերմ տանիք: Այստեղ նրանք սնվում են, վայելում հանգիստ և ստանում նաև հոգևոր սնունդ:  Վերջին յոթ տարվա ընթացում Օրրանի գլխավոր գործընկերն է եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այդ գործընկերության շնորհիվ Օրրանը հաջողությամբ է իրականացրել կարիքավոր ընտանիքներին աջակցելու իր […]

Շքանշանե՞րն են օգնելու Անդրանիկ Նիկողոսյանին

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, ծննդով արտաշատցի Անդրանիկ Նիկողոսյանը չի բացառվում, որ դառնա նոր  կառավարության անդամներից մեկը: Թե ինչ պաշտոն կզբաղեցնի՝ առայժմ հստակեցված չի: Նրա լոբբինգով զբաղվում նաեւ ռուսները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Նիկողոսյանը հիշել է իր շքանշանները, հատկապես այն կարեւորները, որոնք պետք են պաշտոնի նշանակման համար: Մասնավորապես  2010 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի […]

Գողացել են “Ունիվեր” սերիալի հայազգի հայտնի դերասանի թանկարժեք մեքենան

Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Porsche Cayenne թանկարժեք մեքենան, որը պատկանում է «Ունիվեր» սերիալից հայտնի հայազգի դերասան Արարատ Քեշյանին /մարմնավորում է Մայքլի կերպարը/, գրում է Life News-ը: Մեքենան գողացել են այն ժամանակ, երբ Քեշյանը գտնվել է գործուղման մեջ։ Հենց այդ պատճառով է դերասանը գողության մասին իմացել ուշացումով՝ կիրակի երեկոյան, ինչից անմիջապես հետո նա դիմել է ոստիկանություն։ Ներկայում իրավապահները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի