13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Շքանշանե՞րն են օգնելու Անդրանիկ Նիկողոսյանին

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, ծննդով արտաշատցի Անդրանիկ Նիկողոսյանը չի բացառվում, որ դառնա նոր  կառավարության անդամներից մեկը: Թե ինչ պաշտոն կզբաղեցնի՝ առայժմ հստակեցված չի: Նրա լոբբինգով զբաղվում նաեւ ռուսները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Նիկողոսյանը հիշել է իր շքանշանները, հատկապես այն կարեւորները, որոնք պետք են պաշտոնի նշանակման համար:

Մասնավորապես  2010 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից պարգեւատրված “Բարեկամություն “ շքանշանը, վարչապետ Պուտինի կողմից կառավարության դիպլոմը,   ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հրամանով ստացած  Ռուսաստանի նախագահի աշխատակազմի պատվավոր դիպլոմ, ինչպես նաեւ 2013 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից տրված  Ազգային ժողովի պատվավոր մեդալը:

Դժվար է ասել, ինչը կօգնի Նիկողոսյանին՝ մեդալները թե նրա կապերը, բայց այսօր Նիկողոսյանը անհասանելի էր, նույնիսկ ակտիվ չէր Ֆեյսբուքում:

Որոշ տեղեկությունների համաձայն նա արդեն ճամպրուկներն է հավաքել եւ Հայաստան է գալիս:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ