16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն երկրորդ անգամ նույն գետը չի մտնի. ԲՀԿ պատգամավոր

”Առայժմ չգիտեմ, կապրենք-կտեսնենք, ծրագիր կներկայացնեն, նոր եզրակացություներ կանենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից:

Պատգամավորը շեշտեց, որ ծրագրից ու նրա իրականացումից շատ բան է կախված: ”Կարող է` մի բան ասվի, քայլերն այլ լինեն”,-նկատեց նա: Հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որ կկարողանա բարեփոխումներ անել, պատասխանեց. ”Նայած` ինչ լիազորություններ տրվեն: Ինքը ճգնաժամային մենեջեր լինելու հատկություններ ունի, իսկ այսօր մենք ճգնաժամի մեջ ենք, իսկ կթույլատրվի, թե ոչ, դա արդեն այլ հարց է”:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ԲՀԿ-ը պիտի մաս կազմի կոալիցիային կամ պարզապես նախարարական պորտֆելներ ստանձնի, ապա Խաչատրյանը չի կարծում, որ նման հարց կա ԲՀԿ-ի օրակարգում: ” ”Բարգավաճ Հայաստանն” այդ փորձն արդեն ունի, որ պորտֆելներ վերցնելով սեփական ծրագիր իրականացնելու հնարավորություն չի տրվում: Կարծում եմ` երկրորդ անգամ նույն գետը չի մտնի”: Իսկ եթե իշխանությունը համաձայնի իրականացնել ԲՀԿ-ի առաջ քաշած ծրագրերը, այս մասին պատգամավորն ասաց. ”Եթե-ն ցանում են, չի բուսնում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ