06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քառյակը պիտի այնպես անի, որ Կառավարության ծրագիրը չհաստատվի. Ա. Մարտիրոսյան

”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ ԲՀԿ-ը կոալիցիա կմտնի, իսկ ՀՅԴ-ի որոշմանը պետք է սպասել: Այս մասին նա ասաց այսօր ”Հենարան” ակումբում լրագրողների հետ զրույցում:

Քառյակի ապագա գործունեության մասին խոսելով` նա նշեց. ”Մենք, որպես առաջին փուլ, պայքարում էինք վարչապետի` որպես իշխանության մի մասի հրաժարականի համար: Մենք արմատական ամբողջական իշխանափոխության կոմղնակից ենք, ու պետք է համադրենք մեր գործողությունները մեր գործընկեր կուսակցությունների հետ:

Ես կարծում եմ, որ քառյակը պետք է շարունակի իր գործունեությունը, այնպես անի, որ Կառավարության ծրագիրը չհաստատվի, և դա բերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե մեր գործընկերները կշարունակենք պայքարը, ապա դրան հասնելը շատ հեշտ է, եթե չեն շարունակի, խնդիրներ կառաջանան”:

Մարտիրոսյանը վստահ է` եթե քառյակը շարունակի, ապա կունենա արտախորհրդարանական ուժերի ու հասարակության աջակցություն, իսկ այդ դեպքում իշխանությանն այլ բան չի մնա, քան  գնալ արտահերթ ընտրությունների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ