08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2014

Հայաստանում կգործի դանիական կրթական ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Սա դանիական պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, նրանք հետարքրքված են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ համապատասխան մասնաճյուղի բացման և համատեղ կրթական աստիճանների շնորհման տարբերակով: Հանդիպման ընթացքում հյուրերը Ա. Աշոտյանին ներկայացրել են  Զիլանդի Բիզնեսի […]

Հայաստանի մ. 17 տարեկանների հավաքականը կրեց երրորդ պարտությունը

Մակեդոնիայում ավարտվեց ՈւԵՖԱ-ի զարգացման պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը: Վերջին` 3-րդ տուրում, մեր ֆուտբոլիստները հանդիպեցին Կիպրոսի ընտրանու հետ եւ պարտվեցին 1-4 հաշվով: Այսպիսով, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը կրեց 3 պարտություն եւ  զբաղեցրեց վերջին` 4-րդ հորիզոնականը:

Այդ ցավակցություններն ուղղված էին Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդներին. քաղաքագետ

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի արած ապրիլ24-յան հայտարարությանը, նշել է, որ այդ ցավակցություններն ուղղված էին Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդներին, այդ թվում` հայերին, որոնք կոտորվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Թուրքագետն ասել է, որ Էրդողանը ևս մեկ անգամ շեշտեց Թուրքիայի այն տեսակետը, […]

Քաղաքապետը ու մարզպետը արձագանքել են

“Շիրակ կենտրոնից” հայտնում են. “Շիրակ կենտրոնը” օրեր առաջ “Գյումրու ժամանակավոր կացարանների անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն” հիմնելու հրապարակային առաջարկությամբ էր հանդես եկել: Նույն նպատակով դիմում-կոչ էր հասցեագրել նաև ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, միջազգային բարեսիրական կազմակերպություններին և բարերարներին: Կազմակերպությունն արդեն իսկ ստացել է […]

Միգրացիոն օրենքը ձեւական է եւ սելեկցիոն

 Ռուսաստանի մարտավարական քայլերը փոխվում են, սակայն նրա վարած քաղաքականությունը՝ ոչ:  Նման տեսակետ հայտնեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը: “Մենք իրենց քաղաքականությանը նպաստում ենք մեր “չքաղաքականությամբ”: Ամեն անգամ, երբ հասարակությունը հիասթափվում է երկրից, մի նոր արտագաղթի ալիք է առաջանում”,- խոսելով Ռուսաստանի հեշտացված կարգով քաղաքացիության տրամադրման նոր օրենքի մասին ասաց նա: Հրապակախոսի կարծիքով, այդ օրենքի մեջ բոլոր կետերը ձեւական […]

Հովիկ Աբրահամյանի անակնկալը քառյակին

Մոտ մեկ ժամ է, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության սենյակում մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական կուսակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՛՛Ժառանգություն՛՛ դռնփակ նիստը: Ի դեպ նախքան նիստը սկսելը այստեղ ներկայացավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նորանշնակ վարչապետը մտնելով նիստերի սենյակ՝ բարևեց պատգամավորներին, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե եկել է, ներքին ինֆորմացիա ստանա, վարչապետն […]

Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը նման է՝ երակից արյուն բաց թողնելուն

Այսօր ՞Մեդիա կենտրոնում՞ կայացավ փորձագիտական քննարկում ՝ Սահմանադրական բարեփոխումների և պետական կառավարման ձևերի շուրջ: Քննարկման մասնակից Սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը խոսելով Սահմանադրական բարեփոխումների ժամանակահատվածի մասին այն բաժանեց փուլերի: “Կարելի է ասել , որ առաջին երկու փուլերում նոր սահմանադրության մշակումը Հայաստանում ավելի վառ էր քան այսօր:Խոսքը 1995 թվականին ընդունված Սահմանադրության մասին է, որը պատասխանում էր […]

Հռոմի նախկին պապի սրբացման արարողության ընթացքում խաչն ընկել է երիտասարդի վրա ու սպանել նրան /ֆոտո/

Հռոմի նախկին պապ Հովհաննես-Պողոս II պապի սրբացման արարողության ընթացքում Սեւո քաղաքում հսկայական խաչն ընկել է հավաքված ուխտավորներից մեկի վրա՝սպանելով նրան, գրում է Utro.ru -ն: 600 կիլոգրամանոց եւ 30-մետրանոց փայտե խաչը կոտրվել  եւ ընկել է հավատացյալների վրա՝ տեղում սպանելով 21-ամյա Մարկո Գուսմինիին: “Տղաները տարբեր կողմ փախան, երբ լսեցին փայտի կոտրվելու ձայնը: Ցավոք, այդ խեղճ տղան սխալ կողմ […]

Մենք ընկերներ ենք, բայց գնում ենք տարբեր ճանապարհներով. Ա. Բաղդասարյան /վիդեո/

ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից և  կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ հրաժարվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից մի քանի պատճառներով: Այսօր իր հրաժարականի մասին հայտարարելուց հետո Բաղդասարյանը ներկայացրեց նաև այդ պատճառները: Բաղդասարյանի գնահատմամբ՝ ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի