16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի անակնկալը քառյակին

Մոտ մեկ ժամ է, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության սենյակում մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական կուսակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՛՛Ժառանգություն՛՛ դռնփակ նիստը:

Ի դեպ նախքան նիստը սկսելը այստեղ ներկայացավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նորանշնակ վարչապետը մտնելով նիստերի սենյակ՝ բարևեց պատգամավորներին, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե եկել է, ներքին ինֆորմացիա ստանա, վարչապետն արձագանքեց.

՛՛Ես եմ եկել, որ ձեզ տեղեկություններ հայտնեմ՛՛: Աբրահամյանը նշեց, որ որ իշխանականները իրեն չեն հրավրել նիստին, ինքն իր նախաձեռնությամբ է եկել:

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ նիստի ընթացքում քննարկվում է նաև Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ` ԱԺ արտահերթ նիստ անելու հարցը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ